Արդյունավետ քսուք մաշկի սև կետերից ազատվելու համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Սև կետերից ազատվելու համար թանկարժեք կոսմետիկ միջոցները պարտադիր չեն: Այս խնդրից կարելի է ազատվել նաև տնային պայմաններում՝ ընդամենը 5 օրում:Սակայն հարկ է հիշել, որ մարդիկ տարբեր են և նրանց օրգանիզմները նույնպես տարբեր են լինում, ուստի՝ արդյունքը նույնը չի լինի:

Այնուամենայնիվ՝ ձեր ուշադրությանն ենք ներկյացնում մի միջոց, որը պարբերաբար օգտագործելու դեպքում ապահովում է արագ ու երկարատև արդյունք: Այն շատ արդյունավետ միջոց է սև կետերի, ակնեի ու մաշկի տարբեր բորբոքային խնդիրների դեմ պայքարելու համար:

Բաղադրությունը.

· 25 գրամ 10%-անոց սալիցիլաթթվի քսուք,

· 25 գրամ 33%-անոց ծծմբի քսուք,

· 20 գրամ ցինկի քսուք,

· կեչուց ստացված կուպր(деготь):

Հարկավոր է քսուքները խառնել և պատրաստել մածուկ, այնուհետև ավելացնել 5 կաթիլ կուպր: Պատրաստի քսուքն անհրաժեշտ է պահել սառնարանում:

Քսուքը հարկավոր է դեմքին քսել քնելուց առաջ: Հիանալի արդյունքի համար բավական է այն օգտագործել երկու օրը մեկ: Ընդամենը 7 օր անց սև կետերը կմաքրվեն, իսկ մաշկը կազատվի տգեղ ճարպոտ պայլից:

Բուժման կուրսը տևում է 30 օր, որից հետո հարկավոր է անել 1 ամիս տևողությամբ դադար և անհրաժեշտության դեպքում կրկնել կուրսը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․