Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հնարավո՞ր է սմբուկը սառեցնել եւ պահել՝ ձմռանն ուտելու համար: Պարզվում է, որ սմբուկը կարելի է սառեցնել, բայց ոչ հում վիճակում:Ընդ որում, սմբուկը յուրահատուկ համ ունի, որը սխալ սառեցման դեպքում ձմռանն օգտագործելիս կարող է վերածվել տհաճ համի:
Վերցրեք սմբուկը, լվացեք, բարակ ու երկայնական շերտեր կտրատեք ու դրեք թավայի մեջ.համեմեք աղով: Սմբուկը պետք է աղի մեջ թողնել մոտ մեկ ժամ (ավելի նախընտրելի է՝ երկու ժամ):Այս ընթացքում սմբուկից հյութ է դուրս գալիս, որն անպայման պետք է հեռացնել:
Կաթսայի մեջ ջուր լցրեք եւեռացրեք: Ջրի մեջ սմբուկի հինգից-վեց շերտ լցրեք եւ սպասեք երեք րոպե:Այնուհետեւ, կարելի է շերտերը հանել եւ դնել քամիչի մեջ. այս գործընթացն արագացնելու համար կարելի է անգամ սմբուկի շերտերըլվանալ:
Այսպիսով, սմբուկի շերտերն արդեն կարելի է սննդի տոպրակների կամ տարաների մեջ լցնել, լավ փաթաթել եւ դնել սառնախցիկի մեջ: Ահա այս մեթոդով կարելի է սմբուկը սառեցնել՝ ձմռանն օգտագործելու համար: Այժմ Դուք արդեն ձմռանն էլ կարող եք սմբուկով աղցաններկամ ուտեստներպատրաստել. ընդամենը պետք է հանել սառնախցիկիցեւ տապակել:
Ի դեպ, սմբուկը սառնարանում պահելու համար կարելի է ոչ միայն եռացնել, այլեւ տապակել: Երկու տարբերակով էլ կարելի է լավ արդյունքի հասնել: