Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ըստ ժողովրդական նախապաշարմունքների՝ կինը չպետք է կտրի ամուսնու մազերը: Թե որտեղից է եկել այս նախապաշարմունքը, կպատմենք ստորև:
Համաձայն տարածված կարծիքների՝ երբ կինը կտրում է ամուսնու մազերը, տանը բացասական փոփոխություններ են նկատելի դառնում: Տղամարդն անտարբեր է դառնում կնոջ հանդեպ ու մոռանում է կարևոր մանրուքների մասին:
Շատ ոճաբան կանայք ցանկանում են, որ իրենց ամուսինները միշտ նորաձև լինեն և նրանց ավելի ոճային դարձնելու համար իրենց եք կտրում ամուսինների մազերը:
Մազերը կտրելը մեծապես կապված է բիոէներգետիկայի հետ, քանի որ մազերն անմիջական կապ ունեն էներգետիկ դաշտի հետ, իսկ եթե այդ դաշտից զրկողը հարազատ է, ապա էներգետիկ դաշտերի մեջ կոնֆլիկտ է առաջանում: Տղամարդու ուժը մազերի մեջ է, իսկ եթե կինն է կտրում ամուսնու մազերը, ապա նա կարող է զրկվել ուժից:
Իսկ եթե տղամարդու մազերը կտրում է վարսահարդարը կամ կողմնակի ուրիշ անձ, ապա նրան որևէ վտանգ չի սպառնում:
Նախապաշարմունքների համաձայն՝ ամուսնու մազերը կտրելուց հետո տանը կռիվներ ու վեճեր են ծագում, իսկ տղամարդու վերաբերմունքի մեջ կտրուկ փոփոխություններ կարող են նկատվել:
Համաձայն մեկ այլ կարծիքի՝ երբ կինը կտրում է ամուսնու մազերը, կրճատում է վերջինիս կյանքի տևողությունը և արագ այրիանալու է իրեն դատապարտում:
Իհարկե, այս ամենին հավատալը կամ չհավատալը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է, իսկ մենք պարզապես զգուշացում ենք հետևանքների մասին: