Այս փորձված միջոցով կարելի է հաղթահարել բերանից եկող տհաճ հոտի խնդիրը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Բերանի տհաճ հոտ. ի՞նչ անել
Մեր բերանը ջունգլի է` հարուստ է միկրոօրգանիզմներով: Նրանք կայուն հաստատվում են ատամների, լնդերի, լեզվի վրա և ունեն սարսափելի անվանումներ՝ S. mutans և P. gingivitis

Հարյուրավոր մանրադիտակային հրեշներ սնվում են մեր ատամների և լնդերի վրա գտնվող սննդի մնացորդներով: Այս մանրէները` այսանշնորհակալ հյուրերը , արտադրում են նեխիչ թեթևաշարժ ծծմբային նյութեր (հենց այնպիսին, ինչպիսիք ձևավորվում են ձվերի նեխելու դեպքում): Հենց այդ ծծմբային գոլորշիացումների հետևանքով շնչառությունը ձեռք է բերում իր «անկրկնելի բուրմունքը»: Մեր առջև մնում է երկու ճանապարհ՝ կամ շարունակելապրել այդ գարշահոտ շնչառության հետ, կամ ուսումնասիրել` ինչպե՞ս պայքարել նրա դեմ:

Հուսանք, որ դուք ընտրել եք երկրորդ տարբերակը:

Զարմանալի չէ, որ բերանի ողողման համար նախատեսված անանուխային հաբերը, աերոզոլները և հեղուկներնայնքանէլլավչենաշխատում, որ վերացնեն բերանից եկող հոտը: Նրանք ընդամենը թաքցնումենհոտը ոչ ավելի, քան 1-2 ժամ և պայքարում են ո´չ թե պատճառի, այլ հետևանքի դեմ: Պատկերացրեք, որ աղբի տոպրակի վրա թեթևակիորեն շաղ են տվել օդըթարմացնողմիջոց: Մի՞թե դուք կարծում եք, որ աղբը կբուրի թարմ և հաճելի: Այդ նույն երևույթը տեղի է ուենում, երբ մենք օգտագործում ենք տարբեր աերոզոլներ` գարշահոտ շնչառության վերացման համար:

Դրանցից իսկապես ազատվելու համար ձեզ անհրաժեշտ է հիգիենայի միջոցներ` ծծմբային բաղադրամսերի վերացման համար, այլոչ հաճելիհոտերով դրանք ծածկող միջոցներ: ՎերջերսԱՄՆ-ում քլորի երկօքսիդիհիմքիվրա արտադրումենայնպիսիմիջոցներ, որոնքմոլեկուլային մակարդակում գրոհում ենգարշահոտային ծծմբային միացություններիդեմև դրանք դարձնում անվտանգ:

Բերանի խոռոչը միկրոօրգանիզմներից վնասազերծելըյուրաքանչյուրիսամենօրյա աշխատանքն է: Գրեթե բոլոր մարդիկ լվանում են ատամները,սակայնանտեսում են բերանի հիգիենայի երկու ձևերը՝ ֆլոսերի օգտագործումը (ատամի թելեր) և լեզվի մաքրումը:

Ֆլոսերի օգտագործումը

Սա շատ կարևոր, բայց միաժամանակ հասարակ գործողություն է, որնիրապես օգնում է խուսափել բերանի հոտից: Խոզանակով մաքրելու դեպքում այնչի ընդգրկում ատամի մակերևույթի գրեթե 40%-ը: Պատկերացրեք. ի՞նչ տեղի կունենա, եթե լվանանք մեր մարմնի միայն 60%-ը՝ մնացած 40%-ը թողնելով կեղտոտ... և այսպես ամեն օր: Նմանպարագայումառնվազնկխուսափենանգամմոտկանգնել։Նույնը տեղի է ունենում մեր բերանում, երբ մանրէներըբազմանում են ատամների միջև ընկած արանքներում՝ արտադրելովգարշահոտ նյութեր ևամենևինչպատժվելով:

Ատամնաբուժերը խորհուրդ են տալիս օրական մեկ անգամ օգտագործել ատամի թելեր: Փորձեք ձեռք բերել այնպիսի ֆլոսեր, որոնք հեշտությամբ սահում են ատամների միջև և խոչընդոտներիչեն հանդիպում: Եթե դուք ինքներդ ծուլանում եք թելեր օգտագործել, այդ պարտականությունը դրեք հատուկ էլեկտրական սարքավորման վրա, որը կոչվում է ֆլոսեր:

Լեզվի մաքրում

Ատամի խոզանակով և ֆլոսերով մաքրումը հեռացնում է մանէային«գարշահոտ ֆաբրիկաները» ատամներից և լնդերից, բայց այդ անկոչ հյուրերը միայլհիանալիվայր էլեն գտել, որպեսզի թաքնվեն՝ լեզուն: Այո, մեր լեզուն առատ է միլիոնավոր վնասակար օրգանիզմներով, որոնցից յուրաքանչյուրնարտադրում է գարշահոտության իր բաժինը: Լեզուն նման է հաստ թավշե գորգի՝ կեղտոտ գորգ, վերջինիս վրա սողացող մանրէներով: Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել. իսկապես թարմ շնչառություն ձեռք բերելու համար անհարժեշտ է մաքրել լեզուն:

Լեզունմաքրողմիջոցներըմեղմ և արագ հեռացնում են մանրէներըև նրանց գործունեության արգասիքները: Ընդունենքլեզվի վրաթավշեհյուսվածքըորպես լեզվի փոշեկուլ: Մաքրելլեզունընդամենը 30 վայրկյան, օրական երկու անգամ և երաշխավորված է թարմ շնչառությունը: Լեզվի մաքրումը ամենաարդյունավետ միջոցնէ եղել ավելի քան 300 տարի և ամբողջ աշխարհում կիրառվել է տարբեր ժողովուրդների կողմից: Այս հասարակ գործողությունը դեռևս նորաձև է այն պատճառով, քանի որ այնիրապես աշխատում է: Ամերիկյան ստոմատոլոգիական ասոցիացիան նույնպես խորհուրդ է տալիս լեզվի ամենօրյա մաքրում՝ բերանի խոռոչիհիգիենանապահովելու համար:

Շատ մարդիկ մեծտհաճությունեն զգում, երբ առաջին անգամ օգտագործում են լեզվի քերոց, քանի որ տեսնում են հեռացվող մանրէներիխայտառակ քանակ: Դրանից առաջ նրանք նույնիսկ պատկերացում չեն ունեցել իրենց վնասակար «բնակիչների» մասին:

Սակայնթարմ շնչառությունը ամենամեծ առավելությունը չէ լեզվի մաքրման դեպքում: Կեղտոտ լեզուն մեկնարկվողհրապարակ է, որից սկսվում են առողջության հետ հետկապվածլուրջ խնդիրներ: Մանրէները, որոնք երկարատև չեն հեռացվում, դառնում են վտանգավոր և թույն ենարտադրում` առաջացնելովլնդերի հյուսվածքների բորբոքում: Այդ հիվանդությունը կոչվում է պերիօդոնտիտ, որը կարող է հանգեցնել լնդային խորը խորշերի և նույնիսկ ատամների կորստի: Մանրէներըև նրանց թույները ոչ միայն գրոհում են լնդերի հյուսվածքների վրա, այլև որոշ տեսակներըկարող են կոկորդումստրեպտոկոկային բորբոքում առաջացնել:

Բացի վերը նշվածներից կա ևս մի ասպեկտ, որի վրա ազդում է կեղտոտ լեզուն: Դա սնունդն է:

Փորձենք զգալ ծաղիկների գարնանային բուրմունքը` փակ քթով, նայել շուրջը` արևային կեղտոտ ակնոցներով, կամ, լսել թռչունների երգը` ականջիխցանումներով: Նուննէ, երբ մենք սնունդ ենք ընդունում, իսկ մեր լեզուն կեղտոտ է, ինչպես կեղտաջրի դույլը: Ինչպե՞ս կարող ենք զգալ այդ համային գամման, եթե լեզվի համի ընկալիչները ծածկված են մանրէներիանանցանելի շերտով: Միայն մի ելք է մնում՝ լեզվի ամենօրյա հասարակ մաքրում, և դուք կարող եք վայելել կերակրի իսկական համնուբուրմունքը:

5 միֆ վատ հոտով շնչառության վերաբերյալ

Միֆ 1. Մարդը հեշտ է նկատում, երբ իր բերանից հոտ է գալիս:

Շատերը հավատում են, որ կարող են որսալ իրենց սեփական շնչառությունը՝ ձեռքը դնելով բերանի և քթի միջև և խորը շնչելով նրա մեջ: Դժբախտաբար մենք չենք կարող որոշել մեր բերանից հոտ գալի՞ս է, թե՞ ոչ, որովհետև սովորում ենք սեփական հոտերին: Դրանից բացի, շատ դեպքերում տհաճ հոտը չի հայտնվում, քանի դեռ մենք չենք սկսել խոսել: Բանը նրանում է, որ հոտը ծնվում է լեզվի արմատի մոտ և առաջ է մղվում միայն այն ժամանակ, երբ մենք խոսում ենք:

Ինչպե՞ս իմանալ, մեր բերանից հոտ գալի՞ս է, թե՞ ոչ: Ամենալավ ճանապարհներից մեկը հուսալի ընկեր ունենալն է, ով չի նեղսրտի ասել այդ մասին: Եթե ձեզ հարմար չէ այդ մեթոդը, այդ դեպքում պետք է վերցնել բամբակե փուչիկ (կամ մառլյայի կտոր) և լեզուն տրորել մինչև հեռավոր հատված (չհասցնելովփսխմանռեֆլեքսի ), ապա հոտ քաշել այդ փուչիկից: Տհաճ հոտի դեպքում պետք է օգտագործելլեզվի քերոց: Այդ հասարակ հարմարանքի դեպքում ոչ միայն կվերադարձնեք թարմ շնչառություն, այլև կբարելավեք համային զգացումներնու առողջական վիճակը:

Տհաճ հոտի առկայության վերաբերյալ ավելի հստակ գնահատական կարելի է ստանալ ատամնաբույժի մոտ: Այդ նպատակի համար նախատեսված սարքը կոչվում է հալիմետր: Նրա գործածությունըչափազանցպարզ է. հիվանդը փչում է խողովակի մեջ, որը միացած է հալիմետրին, և մեքենան չափում է տհաճ հոտ արձակողծծմբայինմիացությունների(VSCs) քանակը շնչառության մեջ:

Միֆ 2. Բերանի տհաճ հոտը ստամոքսի հետ ունեցած խնդիրների հետևանք է:

Համընդհանուր սխալ պատկերացում, թե տհաճ հոտը գալիս է ստամոքսից: Հոտի առկայության դեպքերի միայն չնչին տոկոսն է ստամոքսային և մարսողական խնդիրների հետևանք, մինչդեռ ճնշող մեծամասնությունը առաջանում է հենց կեղտոտ լեզվի պատճառով:

Միֆ 3. բերանի խոռոչի հիգիենան (ատամների մաքրումը և ֆլոսերի օգտագործումը) միշտ վերացնում է տհաճ հոտը:

Դժբախտաբար մարդկանց մեծ մասը սխալ էլվանում իր ատամները` դրան հատկացնելով30-45 վայրկյան: Զարմանալի չէ, որ նրանք բաց են թողնում ատամի մակերեսի մի մասը, որտեղ մանրէներեն մնում և կուտակվում՝ շարունակելով արտադրել գարշահոտային ծծմբային նյութեր:

Գիտակից քաղաքացիները, ովքեր մաքրում են ատամները բավականաչափ երկար և օգտագործում են ֆլոսեր, միևնույն է, կարող են բախվել բերանից եկող հոտի խնդրին: Դրա մեղավորները կրկին մանրէներնեն, որոնք այս անգամ թաքնվում են լորձի և սպիտակուցների պաշտպանիչ շերտի տակ: Ելքը մեկն է՝ օգտագործել լեզվի մաքրիչ:

Միֆ 4. Բերանի ողողումներըբերանից եկող հոտի դեմ պայքարի արդյունավետ ճանապարհ:

Մարդիկ դեռ հավատում են, որ ողողման միջոցները համադարման են: Դժբախտաբար բերանի համար նախատեսված ողողիչների մեծ մասը ճնշում են տհաճ հոտը իրենց սեփական հոտովընդամենը1-2 ժամով: Բացի այդ, ստանդարտ ողողիչները կարող են նպաստել բերանի հոտի ձևավորմանը: Բանը նրանում է, որ նրանք պարունակում են սպիրտի բարձր տոկոս, որը չորացնում է բերանի խոռոչը: Մանրէները, որոնք արտադրում են ծծմբային նյութեր, իրենց ավելի լավ են զգում չոր միջավայրում: Այդ պատճառով ավելի լավ է օգտվել բերանի համար նախատեսված քլորի երկօքսիդ հիմքիվրա պատրաստածնոր սերնդի ողողիչներից, որոնքգրոհում են ծծմբային նյութերի վրա` մոլեկուլային մակարդակում:

Միֆ 5. բերանից եկող հոտը կանխելու համար պետք է ընտրողաբարմոտենալ սննդին:

Ճշմարիտ է, որ ժամանակավոր տհաճ հոտը կախված է ոչ վաղ կերած սննդից՝ մթերքներ, որոնց մեջ կա ծծմբի մեծ քանակություն՝ սոխ, կաղամբ, ինչպես նաև` սխտոր:

Նման սնունդ օգտագործելու դեպքում ծծմբի բաղադրիչներնընկնումենարյան մեջ և տարածվում ողջ օրգանիզմով, այդ թվում՝ թոքեր: Այդ պատճառով արտաշնչման ժամանակ զգացվում է բերանից եկող տհաճ հոտը:

Սակայն, քրոնիկական գարշահոտությունըկերած սննդի հետևանք չէ, այլ բերանի խոռոչի մանրէներիկենսագործունեության արդյունք, որոնք սնվում են սննդի մնացորդներով: Այսդեպքում պետք չէ վերանայել սննդակարգը, այլ պետք է պայքարել հենց մանրէներիդեմ` ատամների մանրակրկիտ մաքրմամբ, ֆլոսեր ևլեզվի համար նախատեսված քերոց օգտագործելով:

Ընդամենը երեք պարզ գործողություն` յուրաքանչյուր օր և դուք կունենաք թարմ շնչառություն երկար տարիների ընթացքում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․