Ինչպես մաքրել լոգարանի սալիկները և ձյունաճերմակ դարձնել վաննան


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Լոգասենյակը պարզապես պարտավոր է լինել տան ամենամաքուր տեղը: Հենց դրանից է կախված ընտանիքի անդամների առողջությունը:

Լոգարանում մաքրություն պահպանելու համար հաճախ մենք օգտագործում ենք քիմիական միջոցներ, բայց երբեմն դրանց հասցրած վնասն ավելի մեծ է լինում, քան օգուտը...

Ահա մի մատչելի և արդյունավետ միջոց լոգասենյակի սալիկները մաքրելու համար:

Պետք կգան.

1/4 բաժակ ջրածնի պերօքսիդ
1 թ. գ. հեղուկ օճառ
1/2 բաժակ սոդա

Պատրաստման եղանակը.

Խառնել այս բոլորը և պահել շշի մեջ
Ոչ շատ կեղտոտ մասերը մաքրելու համար սպունգի վրա լցնել ստացված հեղուկից և մաքրել սալիկները, հետո մաքրել ջրով:

Շատ կեղտոտ մասերը մաքրելու համար ստացված հեղուկը քսել հենց սալիկների վրա և թողնել 10 րոպե: Այդ ժամանակահատվածում կեղտը կքայքայվի և հետո արդեն հեշտ կլինի հեռացնել այն:

Որպեսզի լոգասենյակը մաքրելուց հետո ավելի երկար պահպանի մաքրությունը, պետք է օգտագործել հետևյալ միջոցը: Խառնել ջուրն ու քացախը 1 : 1 հարաբերությամբ և ցանել այն սալիկների վրա շաբաթը 2 անգամ




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․