Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Լնդերի արյունահոսությունը բերանի խոռոչի ամենատարածված խնդիրներից մեկն է, որը մարդիկ հաճախ են անուշադրության մատնում։ Սովորաբար լնդերի արյունահոսության դեպքում մարդիկ դիմում են ատամնաբույժին միայն այն ժամանակ, երբ խնդիրը չափազանց խորացած է լինում, մինչդեռ մասնագետները նախազգուշացնում են, որ ժամանակին լնդերը չբուժելը կարող է դառնալ ատամների կորստի պատճառ, ուստի նման տհաճ խնդրի առկայության դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել։
Որպես կանոն լնդերն ամրապնդելու և արյունահոսությունից ազատվելու համար մասնագետները հատուկ դեղորայքային բուժում են նշանակում, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ ու շատ ավելի հասանելի բնական միջոցներ, որոնք կօգնեն բուժել լնդերն ու ազատվել արյունահոսությունից և միաժամանակ չեն առաջացնի որևէ կողմնակի բարդություն։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 փորձված ու արդյունավետ բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել այս տհաճ խնդրից։
- 1 թեյի գդալ վաղենակի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 40 րոպե թրմել, այնուհետև թողնել հեղուկը մի փոքր սառչի, քամել ու օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։
- 1 ճաշի գդալ սրոհունդին ավելացնել մի բաժակ ջուր, եռացնել 5 րոպե, այնուհետև թրմել ևս 15 րոպե։ Ստացված թուրմը քամել ու օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։
- 2։1 հարաբերակցությամբ խառնել մանրացրած ու փոշի դարձրած կաղնու կեղևն ու լորենու մանրացրած ծաղիկները, այնուհետև խառնուրդի 1 թեյի գդալին ավելացնել 1 բաժակ ջուր, 3 րոպե դնել կրակին ու թողնել հեղուկը սառչի։ Ստացված եփուկը քամել ու օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։
- 20 կաթիլ ակնամոմի ոգեթուրմը (10–15%) լուծել մի բաժակ ջրում և օգտագործել օրական 2 անգամ բերանի խոռոչի ողողումներ անելու համար։
- Խառնել 1 ճաշի գդալ ակնամոմի ոգեթուրմը (10%) և 2 ճաշի գդալ ձիթայուղը, այնուհետև ստացված խառնուրդը քսել բորբոքված լնդերին։
- 1 ճաշի գդալ մանրացրած կաղնու կեղևին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 1 ժամ, այնուհետև քամել։ Ստացված թուրմն օգտագործել բերանի խոռոչի ողողումների համար։
- 1 ճաշի գդալ եղինջի մանրացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ, այնուհետև թուրմը քամել ու օգտագործել բերանի խոռոչը ողողելու համար։
- 3 ճաշի գդալ չորացրած ճնճղապաշարին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մեկ ժամ, այնուհետև քամել թուրմն ու օգտագործել բերանի խոռոչը ողողելու համար։
- 2 թեյի գդալ հապալասի չորացրած հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 8 ժամ, այնուհետև քամել թուրմն ու օգտագործել օրական 3-4 անգամ բերանի խոռոչը ողողելու համար։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում լնդերի արյունահոսությունը պայմանավորված է լինում որոշակի առողջական խնդիրներով, որոնք անուշադրության մատնելը կարող է վտանգավոր լինել, ուստի մինչ նման միջոցներ կիրառելը հարկավոր է նախ պարզել բուն խնդիրն ու չզբաղվել ինքնաբուժությամբ:
Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել ցավի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: