Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Եղունգների վիճակը կարող է շատ բան վկայել առողջական վիճակի մասին:
Եղունգները կրծելու սովորությունը, օրինակ, վկայում է հոգեկան անկայունության մասին:
Սպիտակ և մուգ բծեր եղունգներին:
Եղունգներին սպիտակ բծերի առկայությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում կալցիումի մակարդակը: Երբ բծերը վերածվում են հետքերի, հարկավոր է ուշադրություն դարձնել ներքին օրգանների, մասնավորապես՝ երիկամների աշխատանքին:
Եղունգներին մուգ բծերի առկայությունը կարող է վկայել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման մասին, ինչպես նաև՝ կարող է հակաբիոտիկների երկարաժամկետ օգտագործման հետևանք լինել:
Ճաքեր մատներին և եղունգների շերտավորում:
Այս խնդիրներն ավիտամինոզի հետևանք են, որոնք առավել բնորոշ են գարնանն ու աշնանը:
Եթե նույնիսկ սննդակարգը շտկելուց հետո եղունգների վիճակը շարունակում է վատանալ, և ճաքերը շատանում են, զգուշացեք. այս խնդիրները կարող են վկայել սնկային վարակի կամ վահանաձև գեղձի հիվանդությունների մասին:
Եղունգների շերտավորումը կարող է նաև արթրիտի և պսորիազի հետևանք լինել: Հարկավոր է լուրջ մոտեցում ցուցաբերել այս խնդրին և դիմել մասնագիտական օգնության:
Այտուցներ եղունգների շուրջ և եղունգների կապույտ երանգ:
Եղունգների շուրջ այտուցվածությունը վկայում է բորբոքման մասին: Եթե խնդիրը տևական ժամանակ չի անցնում, դա կարող է աուտոիմուն հիվանդության ախտանշան լինել: Եղունգները կարող են նաև կապույտ գույն ստանալ. այս խնդիրն ամենից հաճախ վկայում է թթվածնի անբավարարության մասին:
Խորհուրդ է տրվում դիմել բժշկական օգնության, քանի որ այս խնդիրը կարող է նախազգուշացնել շնչառական օրգանների հիվանդությունների մասին:
Նույնը վերաբերում է դեպքերին, երբ եղունգները դեղին գույն են ստանում. խնդիրը կարող է պայմանավորված լինել շնչուղիների կամ վահանաձև գեղձի հիվանդություններով:
Եղունգները կրծելու սովորություն:
Այս սովորությունը հաճախ վկայում է անհավասարակշռված լինելու մասին: