Հնարքներ, որոնք գրեթե յուրաքանչյուր հետք կանցկացնեն հագուստի վրայից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Հագուստի վրայի լաքաները, հետքերը փչացնում են այն, եւ հաճախ սովորական լվացքի փոշին դրանք չի կարողանում անցկացնել։ Ահա հեշտ հնարքներ, որոնք կանցկացնեն հագուստի վրայի յուրաքանչյուր հետքերը։

1. Գինու հետք Հենց գինին թափվում է հագուստին, միանգամից շատ աղ լցրեք վրան, թողեք մի քիչ, հետո լվացեք։

2. Յուղոտ հետք Ացետոնը կօգնի։ Թրջեք շորը ացետոնով, ապա չոր անձեռոցիկով սրբեք։

3. Շրթներկի հետք Ջրածնի պերօքսիդը լցրեք հետքր վրա, հետո լվացեք օճառաջրով։

4. Խալու վրայի հետք Մեկ ճաշի գդալ գլիցերինը լցրեք մեկ լիտր ջրի մեջ ու դրանով անցկացրեք խալու վրայի հետքը։

5. Գրիչի հետքեր Հետքի վրա սափրվելու փրփուր լցրեք, թողեք, ապա սովորականի նման լվացեք այն։

6. Գարեջրի հետք Իհարկե, գարեջրի հետքը կարող է լավ չերեւալ, բայց հետն ամիսներով կմնա։ 2 ճաշի գդալ քացախը մեկ լիտր ջրի մեջ լցրեք ու դրանում թրջեք հետքը։

7. Խոտի հետք Մեկ լիտր ջրի մեջ մեկ թեյի գդալ անուշադրի սպիրտ լցրեք, մեկ ժամ թողեք մեջը հագուստը, ապա լվացեք։

8. Սոուսների հետքեր Լիմոնի հյութ լցրեք, թողեք մեկ-երկու ժամ, ապա գոլ ջրով լվացեք։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․