Դիմակներ խնդրահարույց մաշկի համար` բշտիկների դեմ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Մաքուր, առանց բշտիկների ու պզուկների մաշկը հենց այն է, ինչ ուզում է տեսնել յուրաքանչյուր կին հայելուն նայելիս: Պրոբլեմատիկ մաշկի խնամքի համար առաջարկվող մի շարք քսուքներ, դեղեր կան, բայց քիչ չեն նաեւ տնային արդյունավետ միջոցները: Ահա մի քանի դիմակներ, որոնց ազդեցությունն անմիջապես կզգաք ճիշտ եւ կանոնավոր օգտագործման դեպքում:

Սննդային սոդայով դիմակ բշտիկների դեմ

Այն այնքան հեշտ է պատրաստվում եւ կիրառվում, միակ հարցն այն է, որ այս դիմակը դուր գա Ձեր մաշկին (բշտիկներ առաջանալու պատճառները կարող են տարբեր լինել, հետեւաբար պետք է փորձեք տարբեր անվնաս միջոցներ եւ դիմակներ, մինչեւ գտնեք Ձեզ ամենահարմարը): Այս դիմակի համար Ձեզ պետք է միայն սոդա եւ ջուր:
Ձեռքի մեջ խառնեք դրանք եւ քսեք մաշկին լվանալուց հետո: Կարող եք զբաղվել Ձեր տնային գործերով եւ դիմակը հեռացնել, երբ կհիշեք այդ մասին: Պարզապես ջրով ողողեք դեմքը եւ զգացեք, թե ինչ փափուկ ու մաքուր է այն: Եթե մաշկն ընդունեց սոդայով դիմակը, կարող եք այն հանգիստ օգտագործել շաբաթը մի քանի անգամ, հաջողություն կունենաք բշտիկներ դեմ պայքարում:

Ձվի սպիտակուցից

Հեշտ ու շատ խնայողական դիմակ:

Այն, ինչ Ձեզնից պահանջվում է, ձվի սպիտակուցը դեղնուցից առանձնացնելն է, որից հետ հարեք սպիտակուցը, մինչեւ այն թանձրանա: Մաքուր ձեռքերով սպիտակուց քսեք մաքուր, նոր լվացած մաշկին եւ թողեք 20 րոպե, ապա լվացեք գոլ ջրով: Մաշկն ազատում է կարմիր հետքերից, թարմացնում: Միակ հակացուցումը ձվից ալերգիա ունենալն է:

Վարսակի փաթիլներից

Եվս մեկ խոհանոցային դիմակ :) Վարսակի փաթիլները (овсянка) խառնեք ջրի հետ, մերսող շարժումներով քսեք դեմքին եւ թողեք, մինչեւ չորանա (10-15 րոպե), ապա լվացեք: Նուրբ եւ անվնաս դիմակ է:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․