Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հրաշալի բնությունից, սրտաբաց հյուրասիրությունից ու տեսարժան վայրերից բացի՝ Արցախը գրավում է նաև իր բարբառով: Անհավանական բարդ, հետաքրքիր, տեղ-տեղ նաև զավեշտալի ու անկանխատեսելի բովանդակությամբ շատ բառեր կան:
Զգուշացում. շատ բառեր առաջին անգամից արտաբերել չի ստացվի, սակայն, ինչպես ասում են՝ ցանկության դեպքում անհնարին ոչինչ չի լինում:
Քռթանթռուշ - մողես
Ըլբաստրակ - նապաստակ
Տփքշերի - չղջիկ
Ուռութանա - լուսաբաց
Ըժմաժենք - արևամուտ
Դբուրուգյուն - երեկո
Ուրխտեղ - քթանցք
Ծծեյն - ճկույթ
Խզյատակ - վիզ
Կռնատակ - թևատակ
Դաբան - կրունկ
Ղարաչի - կռվարար
Լոդր - ալարկոտ
Բրանի - դդում
Փարդա - վարագույր
Կնոխե - վաղուց
Ճղոպուր - ընկույզ
Տկճոր - գաճաճ
Տկողեն - պնդուկ
Չայդան - թեյնիկ
Ռխկալի - կափարիչ
Յեփիրվերդի - այրի կին
Սանգիլեղ - հանգիստ
Կռզնոտ - խուճուճ
Մին հվուրան - մի պահ
Կճեխաշ - ատամհատիկ
Ծուլուվ - թուք
Վննկյալիք - վերադարձ
Խլշտրափած - ուշագնաց
Հոքյումաթ - պետություն
Մուկլիմանդիլ - սարդոստայն
Շնմիճեճ - խառնաշփոթ
Միճեճ - քարկապ
Պլհեյդար - անհավասարակշռված
Շուլուղ - կատակ
Գյափ - հումոր
Պղոճ - բլոճ
Մոկուն - մուկ
Ըռնատ - առնետ