Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մանդարինը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, ինչը նշանակում է, որ հարկավոր է այն սննդակարգ ներառել:
Մանդարինի կեղևը եթերային յուղեր է պարունակում, որոնք օգտագործվում են կոսմետիկ միջոցների պատրաստման ընթացքում, ինչպես նաև՝ մաշկի խնամքի նպատակով:
Բացի այդ՝ մանդարինի կեղևը կօգնի նաև կարգավորել արյան մեջ խոլեստերինի, շաքարի մակարդակը, պահպանել լյարդի առողջությունը: Ըստ մի քանի հետազոտությունների՝ մանդարինի կեղևն օգտակար է նաև նյութափոխանակության համակարգի առողջությանը և օգնում է ավելի լավ յուրացնել յուղոտ մթերքը:
Ահա մի քանի խնդիր, որոնք կարելի է լուծել մանդարինի կեղևի օգնությամբ:
Բրոնխիտ: 2 ճաշի գդակ մանդարինի կեղևի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք 1 ժամ: Բրոնխիտից ազատվելու համար օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ:
Հազ: Չորացրեք մանդարինի կեղևը, մանրացրեք: Մի բաժակ եռացրած ջրի մեջ 2 ճաշի գդալ մանդարինի կեղև լցրեք, թողեք սառը վայրում: Խառնուրդի 20 կաթիլը լցրեք ջրի մեջ, օրվա ընթացքում օգտագործեք երեք անգամ՝ ուտելուց առաջ:
Նյութափոխանակության խնդիրներ: Նյութափոխանակության հետ կապված խնդիրների դեպքում հարկավոր է մանդարինի չոր, մանրացրած կեղև օգտագործել: Ստացված փոշին ավելացրեք ճաշատեսակներին: Սա կօգնի որովայնի ցավի, մետեորիզմի դեպքում:
Տախիկարդիա: Երկու լիտր ջրին ավելացրեք մի բաժակ մանդարինի կեղև, եռացրեք, թողեք 1 ժամ: Օգտագործեք տաք լոգանք ընդունելիս: