Եթե համաստեղությամբ ԿՇԵՌՔ ես, լսիր սա... բնութագիր


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Կշեռքները խելացի են, աշխատասեր: Cluber com ua-ի հաղորդմամբ՝ մարդիկ հաճախ են դիմում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների օգնությանը, երբ խնդիրներ ունեն:

Նախքան խորհուրդ տալը Կշեռքները փորձում են հասկանալ խնդրի էությունը: Հնարավոր է՝ նրանք չեն կարող ամբողջությամբ լուծել խնդիրը, սակայն ուշադիր կլսեն ձեզ, ուշադրություն կհատկացնեն, հոգեբանական օգնություն կտրամադրեն:

Ոչինչ այնքան չի նյարդայնացնում Կշեռքներին, որքան շրջապատի բացասական ազդեցությունը: Նրանք սիրում են շրջապատված լինել կայունությամբ, դրական էներգիայով: Կոնֆլիկտի դեպքում նրանք նախ փորձում են կողքից հետևել դրան, սակայն նրանց հաճախ անվանում են «սատանայի փաստաբան», քանի որ նրանք չեն ընտրում այս կամ այն կողմը: Կշեռքները փորձում են հարթել կոնֆլիկտը՝ մնալով չեզոք դիրքերում:

Կշեռքները հմայիչ են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են հասկանալ մարդկանց զգացմունքները, ուրախացնել նրանց, դրական էներգիա հաղորդել: Ձգտում են երկարաժամկետ հարաբերություններ կառուցել, բայց չեն սիրում բարդ պահվածք ունեցող մարդկանց: Կարծում են, որ պետք է սովորել կարդալ՝ ինչ կա մարդու ներսում, և ոչ թե՝ հիմնվել նրանց պահվածքի վրա:

Ու թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են հասկանալ մարդկանց, նրանց համար դժվար է «ոչ» ասել, ինչի հետևանքով նրանք հաճախ են սթրեսային իրավիճակներում հայտնվում: Կշեռքները ցանկանում են գոհացնել բոլորին, սակայն շատ արագ հասկանում են, որ դա հնարավոր չէ:

Կշեռքները շատ զգացմունքային են: Նույնիսկ վիճելիս բարությունն օգնում է Կշեռքներին հարթել իրավիճակը: Նրանք չեն սիրում զայրանալ, բայց երբ գործը հասնում է դրան, ավելի լավ է մի կողմ քաշվել: Երբ ամեն բան հանդարտվում է, Կշեռքները զղջում են իրենց պահվածքի համար:

Ռոմանտիկ են, սիրում են ամբողջ սրտով: Կշեռքի սերն ամենամեծն է, որին կարող եք կյանքում արժանանալ: Նրանք ուշադիր կլինեն ձեր նկատմամբ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն հավատում սիրուն առաջին հայացքից: Նրանք զգույշ են, փնտրում են երկարատև հարաբերություններ: Դժվարությամբ են գտնում մարդու, ում առաջ կարող են բացել իրենց սիրտը:

Ոչ ոք չի կարող ավելի լավ դուրս գալ անհարմար իրավիճակից, քան Կշեռքը: Նրանք լավ դիվանագետներ են, ովքեր հեշտությամբ դուրս են գալիս նույնիսկ ամենաբարդ իրավիճակից: Սիրում են գտնվել մարդկանց շրջապատում, ստեղծագործող են: Լիդերի հատկություններ ունեն, առանց խնդրի բարձրանում են հաջողության աստիճաններով, միշտ ձգտում են նոր գիտելիքներ ձեռք բերել: Միայն թե հաշվի առեք, որ Կշեռքները սիրում են երբեմն միայնակ մնալ:

Ներքին և արտաքին գեղեցկություն… Կշեռքները գնահատում են գեղեցկությունն ամեն ինչում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․