Քթային արյունահոսություն․ պատճառները, ի՞նչ անել


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Քթային արյունահոսությունը կարող է լինել արյունաստեղծ համակարգի հիվանդությունների, այդ թվում նաև չարորակ ախտաբանությունների մասին հուշող ախտանշան։

Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է բժիշկ-քիթկոկորդականջաբան Աննա Կոլեսնիկովան՝ նշելով քթային արյունահոսության վտանգավոր կամ համակարգային պատճառները։

Մասնագետի խոսքով՝ նման արյունահոսության պատճառ կարող են դառնալ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը գերտաքացման կամ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև սրտանոթային համակարգի հիվանդությունները, այդ թվում՝ աթերոսկլերոզը, զարկերակային գերճնշումը և այլն։

 

 

Քթային արյունահոսության վտանգավոր պատճառների շարքին են դասվում նաև արյան հիվանդությունները, օրինակ՝ լեյկոզները։ Բացի այդ, այս ախտանշանը կարող է հուշել նաև ներզատական համակարգի հիվանդությունների, հղիության, ինչպես նաև մակերիկամների ուռուցքների մասին, հավելել է բժիշկը։

Կոլեսնիկովայի խոսքով՝ հատկապես վտանգավոր են հետնային քթային արյունահոսությունները, քանի որ այդ դեպքում արյունն արտազատվում է խոշոր անոթներից, ինչը հանգեցնում է արյան լուրջ կորստի և ստամոքսում արյան կուտակման։

Քթային արյունահոսության մյուս վտանգավոր տեսակն այսպես կոչված ազդանշանային արյունահոսություններն են, որոնք կարող են պայմանավորված լինել քթի խոռոչի կամ գլխի խոշոր անոթների ամբողջականության վնասմամբ, լուրջ տրավմաներով, անոթալայնանքով կամ ուռուցքներով։ Նման արյունահոսությունը հուշում է անհապաղ մասնագետին դիմելու անհրաժեշտության մասին, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․