Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Քնի ընթացքում անսպասելի ցնցումները կոչվում են հիպնոտիկ հրումներ: Ըստ գիտնականների հաշվարկի՝ բնակչության 70%-ը զգում է այդ հրումները կյանքի մի որևէ հատվածում: Ահա, թե ինչ է իրենից ներկայացնում հիպնոտիկ հրումը և որոնք կարող են լինել դրա առաջացման պատճառները:
Քնի ընթացքում մարդը գտնվում է մի շրջանում, որը կոչվում է գիտակցության հիպտնոտիկ փուլ: Հրումից առաջ ուղեղը ահազանգ է ստանում արագ արթնանալու մասին, որովհետև ինչ-որ բան է տեղի ունենում, օրինակ՝ մկանային ձգում: Այդ ժամանակահատվածում ստացված կոտրվածքները կարող են հիշեցնել շոկ, ցնցում կամ արագ և սրընթաց ռեակցիա:
Դժվար է հստակ ասել, թե ինչն է հիպնոտիկ հրումների պատճառը, սակայն գոյություն ունեն մի քանի տարբերակներ կապված նրա վերջինիս հետ:
Բժշկական պատճառ
Ցնցումները կարող են ունենալ բժշկական պատճառներ, ինչպիսիք են նյարդային ոտքի ախտանիշը կամ գլխուղեղի վնասվածքը: Նյարդային ոտքի ախտանիշը ներվային համակարգի թերություն է, որը ոտքերն անընդհատ շարժելու ցանկություն է առաջացնում և ավարտվում է ցնցումով: Իսկ գլխուղեղի վնասվածքները ևս կարող են ցնցում առաջացնել, որովհետև դրանք խափանում են ուղեղի աշխատանքը:
Անհանգստություն
Ոմանք ավելի շատ են ստրեսի ենթարկվել, քան մյուսները: Ոմանք ավելի շատ են մտածում և ավելի հաճախ են գտնվում անհանգիստ հոգեվիճակում: Գիշերային ցնցումները այս դեպքում կարող են նաև ուղեղի պաշտպանական մեխանիզմը լինել: Դա կարող է լինել մարդկանց մոտ, ովքեր շատ են ծանրաբերռնում իրենց մտքերով և ուղեղը պետք է համոզվի, որ քնելու ժամանակն է: Առանց այդ ցնցման մարմինը անընդհատ քնելու կարիք կունենա միաժամանակ չկարողանալով արթուն մնալ:
Քնի խանգարում
Քնի այնպիսի խանգարումները, ինչպիսիք են գիշերային սարսափները և լեթարգիան հանգեցնում են ուղեղի ոչ ճիշտ աշխատանքին, ինչի հետևանքով կարող են ցնցումներ լինել: