Ինքդ քեզ սիրելու 10 խորամանկ քայլերը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ասում են` մինչև ինքդ քեզ չսիրես ու չհարգես, ոչ ոք քեզ չի սիրի ու չի հարգի: Սա հատկապես վերաբերում է այն աղջիկներին, ովքեր կուրորեն սիրում են տղաներին ու ասում` «Ես ո՞վ եմ, որ նա ինձ վրա նայի»:

Այ հենց այդտեղից էլ սկսվում է հայկական մեծ դժբախտությունը, երբ առանց բանականության, մինչև ականջների ծայրը սիրահարաված, իրեն «եսիմ ով» համարած աղջիկը ամուսնանում է իր կողմից Աստվածացրած իր ընկերոջ հետ, հետո ամբողջ կյանքում հենց դրանից տուժում: Եզրակցություն` ոչ մեկին պետք չէ սիրել քեզնից շատ:

Հիմա հարց, պարզ, բայց հռետորական, ինչպե՞ս սիրել ինքդ քեզ:

Ահա 10 մեթոդ, որի միջոցով կարելի է սկսել սիրել ու գնահատել սեփական անձը:

1. Առավոտյան արթնանալիս մոտեցեք հայելուն, նայեք ձեզ ու բարձր ասեք` «բայց ինչ սիրուն եմ ես»: Հիշեք, որ դուք ամեն դեպքում` նոր արթնացած կամ խնամված, տան հագուստով կամ երեկոյան զգեստով միշտ էլ գեղեցիկ եք:

2. Տնից դուրս գալիս եղեք խնամված ու նորից հայելու մեջ հաստատեք, որ շատ սիրուն եք: Սիրե'ք այն հագուստը, որն այդ օրը հագել եք, կոշիկները, պայուսակը, հաստատակամ համոզված եղեք, որ դրանք ձեզ շատ են համապատասխանում:

3. Օրվա ընթացքում անպայման ժամանակ տրամադրեք ձեզ` մանիկյուր, պեդիկյուր, մազերի հարդարում` գեղեցիկ, բայց ոչ ճչացող:

4. Պարտադրե'ք, որ ձեր գեղեցկությունը գնահատեն մտերիմները, մի' հարցրեք, «Սիրուն եմ չէ՞», այլ պարզապես ասեք, «բայց ես ինչ սիրուն եմ»:

5. Նույնիսկ եթե ամուսնացած եք կամ ունեք ընկեր, հենց սկզբից հասկացրեք, որ դուք անպայման պետք է ունենաք սեփական ժամանակ, որը դուք ծախսելու եք միայն ձեզ վրա:

6. Նույնիսկ խանութ իջնելիս եղեք խնամված, իհարկե ոչ ձեր վերջին զանգի շորով ու կրունկներով կոշիկներով, այլ պարզապես տնից դուրս մի' եկեք այնպես, որ ձեր հարևանները ձեզնից վախենան:

7. Շեշտադրե'ք ձեր գեղեցկությունը ձեզ համապատասխան աքսեսուարներով և տարրերով, օրինակ շարֆ կամ գոտի, միգուցե պարզապես փոքրիկ բանտ:

8. Մի' խնայեք գումար սեփական գեղեցկության համար, այցելեք մերսման և սպա պրոցեդուրաների կամ` պարզապես մազեր հարդարելու:

9. Հիշե'ք, որ ձեզնից լավը, սիրունը, պուպուշը, «կուկլեն», բարին ու ամենան ձեզ համար չկա, Դուք եք:

10. Այս ամենը մի' շփոթեք եսասիրության հետ, պարզապես սիրեք ձեզ բոլորից շատ, գնահատե'ք ձեզ բոլորից շատ, միայն այդ դեպքում կարող եք պահանջել ուրիշներից, որ ձեզ սիրեն, հարգեն ու գնահատեն:

Աղբյուրը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․