Պետք չէ դեն նետել օճառի մնացորդները․ օճառի կիրառման 10 հետաքրքիր տարբերակ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Օճառի մնացորդները պետք չէ դեն նետել. դրանք կարելի է օգտագործել այլ պարագաներում: Լուսանկարները՝ կից հոլովակում։

1. Դարակների համար

Դժվար բացվող-փակվող դարակների եզրերին օճառ քսեք, և դրանք հեշտությամբ կբացվեն:

2. Տաբատի կատարյալ ծալքեր

Որպեսզի տաբատի ծալքերը կատարյալ լինեն, արդուկելիս ներսից ծալքի երկայնքով օՃառ քսեք:

3. Ակնոցների ապակիների քերծվածքները վերացնելու համար

Թաց շորին օճառ քսեք և տրորեք ակնոցների ապակիները, կարելի է նաև մի քիչ սոդա ավելացնել:

4. Պտուտակը հեշտ պտտելու համար

Փայտի կտրված մասին օճառ քսեք, որպեսզի պտուտակը հեշտ մտնի:

5. Կարուձևի համար

Օճառի կտորը կարող է որպես բարձիկ ծառայել ասեղների համար: Դերձակները օճառ են օգտագործում նաև հագուստի վրա չափսերը նշելիս, որովհետև այն հետք չի թողնում:

6. Այգեգործի երազանքը

Այգում աշխատելիս կեղտը չի մտնի եղունգների տակ, եթե աշխատանքը սկսելուց առաջ եղունգների տակ օճառ քսեք:

7. Հոտազտիչ

Օճառը տեղավորիր սպիտակեղենի կամ պահարանի այլ դարակների մեջ:

8. Պատերի պաստառները նորոգելու համար

Պաստառի վնասված հատվածը այնքան տրորիր օճառով, մինչև այն ամբողջությամբ կլցվի:

9. Կայծակաճարմանդը ամրացնելու համար

Եթե շղթան կամ կայծակաճարմանդը դժվար է ամրացվում, օճառը քսեք ատամիկներին, և այն հեշտությամբ կաշխատի:

10. Լվացող միջոց

Օճառի մնացուկները քերիչով անցկացնել, քիչ քանակությամբ ջրով բացել, այնուհետև ավելացնել 250գ սննդային սոդա:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․