10 անգին խորհուրդ՝ Մահաթմա Գանդիից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Մահաթմա Գանդին մանրամասն ներկայացման կարիք չունի: Հնդկաստանում նրա անունը այնքան հարգանով է պատված, որքան սրբերինը: Աշխարհում բոլորը գիտեն այն մարդուն, ով իր երկրին 1947-ին անկախության բերեց բրիտանական կառավարությունից:

1. Փոխեք ձեզ

«Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ապա ինքդ դարձիր այդ փոփոխությունը»

Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացումներն ու գործերը: Դրա շնորհիվ ձեզ շրջապատող աշխարհը կփոխվի: Ոչ միայն այն պատճառով, որ դուք աշխարհին նայելու եք նոր զգացմունքների և մտքերի պրիզմայից, այլև այն պատճառով, որ ներքին փոփոխությունները թույլ կտան անել այնպես, ինչպես դուք նախկինում չէիք անի՝ հենվելով նախկին ապրելակերպի վրա:

2. Վերահսկողություն իրականացրեք ինքներդ ձեզ վրա

«Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել»

Այն, ինչ Դուք զգում եք, և այն, ինչին արձագանքում էիք, կախված է միայն ձեզնից: Կան տարբեր իրավիճակներում վարքի շաբլոններ, բայց մեծ մասամբ ինքներդ կարող եք ընտրել, թե ինչ մտածել և զգալ ամեն ինչի նկատմամբ: Հնարավոր է, որ դա միանգամից տեղի չունենա կամ էլ անընդհատ տեղի չունենա, և հին ձևով մտածելը իր մասին իմանալ կտա: Բայց աստիճանաբար գիտակցում եք, որ ոչ ոք չի կարող վերահսկել ձեր զգացումները, և Դուք կարող եք այդ մտածելակերպը կիրառել առօրյա կյանքում:

3. Ներեք և մոռացեք

«Թույլը երբեք չի ներում: Ներումը ուժի նշան է»

Հնարավոր չէ չարիքը չարիքով հաղթել: Ինչպես ասվում է նախորդ խորհրդում՝ դուք միշտ ինքներդ եք ընտրում՝ ինչին ինչպես վերաբերվել: Երբ դուք սկսեք ավելի ու ավելի շատ դիմել հենց նման մտածելակերպի, ապա կարող եք տեղի ունեցող ամեն ինչին վերաբերվել այնպես, ինչպես դա օգտակար է ձեզ և այլ մարդկանց համար: Եթե դուք չեք ներում, ապա թույլ եք տալիս անցյալին և այլ մարդու վերահսկել քո զգացումները: Ներելով՝ դուք կարող եք ազատել ձեզ և կենտրոնանալ այլ բանի վրա:

4. Անգործության մատնվելով՝ ոչ մի բանի չեք հասնի

«Սեփական փորձի գրամն ավելի թանկ արժե, քան ուրիշների տոննաներով խորհուրդները»

Քիչ բան է հնարավոր անել, եթե իրական գործողություններ չձեռնարկեք: Դուք կարող եք սփոփանք գտնել դատողություններում, անվերջ կարդալ կամ սովորել: Եվ Ձեզ կթվա, որ առաջ եք շարժվում: Բայց դրա հետ մեկտեղ Դուք ոչ մի իրական արդյունք չեք ունենա: Որպեսզի իսկապես հասնեք նրան, ինչին ուզում եք և իսկապես հասկանաք ինքներդ Ձեզ, Ձեր աշխարհը, հարկավոր է պրակտիկա: Գրքերը կարող են Ձեզ գիտելիքներ տալ, այլ ոչ թե հմտություններ: Հարկավոր է գործել և գիտելիքները գործի դնել:

5. Ապրեք իրականությամբ

«Ես չեմ ուզում կանխատեսել ապագան: Ինձ անհանգստացնում է ներկան: Աստված ինձ հնարավորություն չի տվել ղեկավարել այն, ինչ լինելու է»

Ներքին հակամարտությունները հաղթահարելու լավագույն տարբերակը ներկայում մնալն է: Ինչո՞ւ: Երբ դուք ապրում եք ներկայով, ապա չեք անհանգստանում, թե ինչ կլինի հետո, չէ՞ որ ցանկացած դեպքում Դուք չեք կարող վերահսկել իրավիճակը:

6. Մենք միայն մարդիկ ենք

«Ես հայտարարում եմ, որ սովորական մարդ եմ, որը կարող է մոլորվել, ինչպես ցանկացած այլ մահկանացու: Բայց ես բավականաչափ հնազանդ եմ, որպեսզի ընդունեմ իմ սխալները և նահանջել»:

«Այնքան էլ իմաստուն չէ վստահ լինել սեփական իմաստնությանը: Հարկավոր է հիշել այն մասին, որ ուժեղագույնը կարող է թուլություն ցուցաբերել, իսկ իմաստնագույնը կարող է սխալ թույլ տալ»:

7. Համառ եղեք

«Սկզբում Ձեզ չեն նկատում, հետո Ձեզ վրա ծիծաղում են, իսկ հետո Ձեզ հետ պայքարում են, իսկ հետո Դուք հաղթում եք»:

8. Մարդկանց մեջ բարին փնտրեք և օգնեք

«Ես հույսս դնում եմ միայն մարդկանց մեջ լավի վրա: Ես ինքս առանց մեղքերի չեմ, այդ պատճառով էլ ինձ իրավունք չեմ վերապահում ուրիշների սխալների վրա կենտրոնանալ»

9. Ներդաշնակ, անկեղծ եղեք և մնացեք այնպիսին, ինչպիսին կաք

«Երջանկությունն այն է, որ ինչ դուք մտածում, խոսում և անում եք, ներդաշնակության մեջ կլինեն»

Ձեր շփման հմտությունների բարելավման լավագույն խորհուրդներից մեկն այն է, որ Ձեզ հարկավոր է անկեղծ շփվել ու վարվել այլ մարդկանց հետ: Երբ Ձեր մտքերը, բառերը և գործողությունները ներդաշնակ են, Դուք հսկայական ներքին հաճույք եք զգում: Դուք զգում եք ուժերի հոսք և բավարարված եք ինքներդ Ձեզնով: Եթե դուք իսկապես անկեղծ եք, ապա մարդիկ ուզում են լսել, թե ինչ եք իրենց ասում: Մի՛ խաբեք ինքներդ Ձեզ

10. Շարունակեք աճել և զարգանալ

«Անընդհատ զարգացումը կյանքի օրենք է: Եվ այն մարդը, որը միշտ փորձում է հստակ սահմանված կանոնների միայն հանուն կայունության՝ իրեն սխալ դրության մեջ է դնում»:

Դուք կարող եք զգալիորեն բարելավել Ձեր հմտությունները, փոխել սովորությունները կամ էլ վերանայել Ձեր գնահատականը: Դուք կարող եք հասնել Ձեր բնույթի և շրջապատող աշխարհի ավելի խորը գիտակցության: Իհարկե, դրա հետ մեկտեղ դուք կարող եք անհեթեթ տեսք ունենալ կամ էլ ժամանակ առ ժամանակ չհասկանալ, թե ինչ է պետք անել: Դուք կարող եք ներդաշնակության հաստատման կամ անկեղծ շփման խնդիր ունենալ, բայց հակառակ դեպքում Դուք ինքներդ Ձեզ վատ դրության մեջ կդնեք: Դուք կպաշտպանեք հին հայացքները և կառչել նրանցից, որպեսզի կայուն տեսք ունենաք, քանի դեռ չեք հասկացել, որ ինչ-որ բան այնպես չէ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․