Անանուխի 10 հատկություն, որոնք կզարմացնեն ձեզ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Անանուխը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, որոնք թույլ են տալիս այն օգտագործել տարբեր նպատակներով: Ներկայացնում ենք բույսի մի քանի արդյունավետ օգտագործման ձև:

Ջղակծկումներ որովայնում: Անանուխն օգնում է հանգստացնել նյութափոխանակության տրակտի մկանները, ազատվել սպազմից: Երբ այս խնդիրն անհանգստացնում է ձեզ, մի բաժակ անանուխով և կիտրոնով թեյ խմեք:

Վարակիչ հիվանդությունների կանխարգելում: Անանուխը հակաբակտերիալ հատկություններ ունի, և դրա ներառումը սննդակարգ օրգանիզմին կօգնի պայքարել սնկային և այլ վարակների դեմ:

Հանգստացնող սկրաբ՝ ոտքերի համար: Անանուխը մենթոլ է պարունակում, որն օգնում է հանգստացնել ոտքերը: Անանուխի մանր կտրած տերևները խառնեք ծովի աղի, ձիթապտղի յուղի հետ, քսեք ոտքերին, լվացեք ջրով:

Օգնում է թեթևացնել գլխացավը: Գլխացավի պատճառը կարող են նաև մկանների ջղակծկումները լինել: Այդ դեպքում անանուխով տաք թեյը կօգնի թեթևացնել գլխացավը:

Քթի փակվածության դեպքում: Անանուխով ինհալացիան կարող է օգնել ազատվել այս խնդրից:

Պայքար սթրեսի դեմ: Անանուխը հանգստացնող ազդեցություն ունի, կարող է օգնել պայքարել սթրեսի, տագնապի դեմ:

Համեմեք աղցանը: Անանուխի մի քանի տերև ավելացրեք աղցաններին: Համն իսկապես կգոհացնի ձեզ:

Կոսմետիկ միջոց: Անանուխի եթերային յուղը կարող եք ավելացնել կրեմներին, շամպուններին:

Անանուխով սառույց: Անանուխի տերևներով սառույց պատրաստեք: Դրանք կարող եք օգտագործել ըմպելիքի հետ, թարմություն հաղորդել դրան:

Թարմացրեք շնչառությունը: Անանուխի յուղը խառնեք կերակրի սոդայի և ջրածնի պերօքսիդի հետ: Կստացվի տան պայմաններում պատրաստված մածուկ, որը կսպիտակեցնի ատամները, կթարմացնի շնչառությունը: Շաբաթվա ընթացքում կարելի է օգտագործել առավելագույնը մեկ անգամ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․