YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ուղղակի սարսափելի է, խոսքեր հնարավոր չէ գտնել: Հնարավոր չէ հուզմունքն ու զայրույթը զսպել: Մարդկանց դաժանությունն ու տգիտությունը երբեմն չափ ու սահման չի ճանաչում: Եվ դա խորը ցավ է պատճառում, հատկապես, երբ դա վերաբերում է հիվանդ երեխաներին:
Այս 13-ամյա տղան դասարանում միայնակ է նստում, Նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել: Եվ ուսուցիչ կոչեցյալը նրան նստեցրել է դասարանում բոլորից հեռու ու երեխաներին արգելում է նրա հետ շփվել: Նա երեխաներին ասել է, որ այդ տղան կարող է նրանց վարակել այդ մահացու հիվանդությամբ:
Տղան ոչինչ չէր ասում ծնողներին, որպեսզի նրանք չմտահոգվեին, առանց այն էլ նա նրանց աչքերում տխրություն էր տեսնում: Նա համակերպվել էր իր վիճակի հետ: Տղան դպրոցից գնում էր տուն ու փակվում սենյակում:
Ծնողները ցանկանում էին շփվել նրա հետ, ուզում էին նրա հետ լինել ամեն վայրկյան, ամեն րոպե, բայց տղան խուսափում էր:
Մի օր հայրը նրան հարցրեց.
— Որդիս, ինչու ես շարունակ փակվում քո սենյակում, մենք անհամբեր սպասում ենք, որ դու գաս տուն, միասին նստենք, իրար գրկենք, իրար հետ խոսենք, իրար հետ երազենք:
— Իսկ ինչու ես մտածում, որ կարող ես վարակել, զարմացած հարցրեց հայրը:
— Ուսուցչուհին է ասել, նա արգելել է ինձ հետ շփվել մյուս երեխաներին, ես հասկանում եմ, հայրիկ ես հիվանդ եմ և ես իրավունք չունեմ մյուսներին վարակել:
— Սիրելիս, քաղցկեղը վարակիչ հիվանդություն չէ, ուսուցչուհին պարզապես չգիտի թե ինչ հիվանդություն է դա:
Հաջորդ օրը հայրը որդու հետ գնաց դպրոց: Մտավ նրա դասարան և երբ տեսավ տղայի նստարանը դասասենյակի մի անկյունում բոլոր նստարաններից հեռու դրված, սիրտը ճմլվեց: Նա դիմեց երեխաներին
— Երեխաներ, ձեր դասընկերը հիվանդ է բայց նրա հիվանդությունը վարակիչ չէ: Նա բուժվում է, տեսեք ես նրան միշտ գրկում եմ և չեմ վարակվել, հետո մի բան լավ իմացեք, ոչ ոք ապահովագրված չէ հիվանդություններից: Շատ ավելի վատ է հոգու չարությունն ու դաժանությունը, որով հիվանդ է ձեր ուսուցչուհին, վախեցեք նրանից վարակվելուց, որովհետև չարությունն ու դաժանությունը հաստատ չեն բուժվում: Դուք հանգիստ կարող եք շփվել ձեր դասընկերոջ հետ, եթե սիրում եք նրան:
Նա դասարանից դուրս գալուց հետո քայլերն ուղղեց տնօրենի կաբինետ:
Հաջորդ օրը ուսուցչին ազատեցին աշխատանքից, իսկ տղայի դասընկերները նորից սկսեցին շփվել ու ընկերություն անել տղայի հետ: Բայց արդյոք, դա էր ուսուցչի արժանի պատիժը: