YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ներկայացնում ենք հիմնական կանոններ, որոնց հետևելով՝ միշտ հրաշալի տեսք կունենաք: Լուսանկարները՝ կից հոլովակում։
1. Պիջակի մեջտեղի կոճակը միշտ կոճկվում է, վերևինը՝ ըստ ցանկության, ներքևինը՝ երբեք:
2. Վերնաշապիկի կամ բլուզի դեպքում կարելի է արձակել առավելագույնը 2 վերևի կոճակները:
3. Ականջօղերը համադրեք թևնոցի հետ, վզնոցը՝ մատանու: 3 կամ 4 իրը մեկ կերպարում չափազանց է:
4. Փողկապի ծայրը պետք է հասնի մինչև տաբատի գոտկատեղի գծին կամ մի քիչ ծածկի այն:
5. Կա՛մ մինի, կա՛մ դեկոլտե: Երկուսը մեկ հագուստում վուլգար տեսք ունեն:
6. Եթե առանց պիջակի եք վերնաշապիկը հագնում, փողկապ պետք չէ:
7. Գրասենյակային բլուզի կտրվածքը պետք է անրակից 10 սմ խորը չլինի:
8. Եթե վերնաշապիկը դնում եք տաբատի մեջ, պարտադիր գոտի կրեք:
9. Ցածր գոտկատեղով ջինսի և կարդիգանի միջև չպետք է մերկ մարմին երևա: Անհրաժեշտության դեպքում կարդիգանի տակից պետք է տոպ հագնել:
10. Գոտին պետք է գույնով համադրվի կոշիկների հետ:
11. Բոլոր երևացող պիտակները հագուստի վրա պետք է հանել:
12. Պրինտերի հարցում չափը չանցնեք: Թույլատրելի է համադրել նույն գույնի 2 տարբեր պրինտ կամ տարբեր չափի մեկ պատկերով պրինտեր:
13. Գուլպաները պետք է բավականաչափ երկար լինեն, որպեսզի նստելիս տաբատի տակից մերկ ոտքերը չերևան:
14. Գրասենյակային անթև բլուզը պետք է ուսերը ծածկի: