YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Առաջարկում ենք օգտագործել այս հինգ հետաքրքիր խորհուրդները, որոնք կօգնեն ձեզ տան մաքրությունը դարձնեք կատարյալ:
1. Վերականգնիր փայտե սեղանը
Խառնիր կես բաժակ քացախը նույն չափով ձիթապտղի յուղի հետ: Այնուհետեւ շորը թրջիր խառնուրդում եւ շփիր փայտե մակերեւույթը: Քերծվածքները կանհետանան: Այն կնայվի լավ եւ նոր:
2. Սպիտակեցրու բարձի երեսը
Ավելացնել մեկ բաժակ լվացքի փոշուն մանրացված ափսե լվալու մեքենայի համար նախատեսված լվալու միջոց, մի բաժակ սպիտակեցնող հեղուկ, կես բաժակ բուրա (նատրիումի տետրաբորատ) եւ լցրու շատ տաք ջուր, բայց ոչ եռացող: Լվա այս լուծույթում, ողողիր եւ չորացրու: Նախկին տեսքը կվերադառնա նրանց:
3. Մաքրիր խոհանոցի պահարանը
Խոհանոցային պահարանները հաճախ կեղտոտվում են եւ հավաքում են կեղտը իրենց վրա: Խառնել 1ճ. գ. ցանկացած բուսական յուղ, 2ճ. գ. խմորի սոդա: Մաքրիր՝ օգտագործելով ավելորդ ատամի խոզանակ կամ շոր՝ նախատեսված պահարանը մաքրելու համար: Այս պարզ միջոցը կարող է օգնել մաքրելու նույնիսկ հին կեղտը:
4. Մաքրիր բազմոցը
Սպիտակ խոզանակի եւ 2 ճ. գ. սպիրտի միջոցով կարող եք հեռացնել բազմոցի կեղտաբծերը : Որպեսզի ազատվեք հոտից, գցիր մի փոքր քանակությամբ սոդա:
5. Մաքրիր չուգունե թավան
Քեզ հարկավոր են՝ գազօջախի մաքրելու միջոց, ռետինե ձեռնոցներ, աղբի տոպրակ եւ սպիտակ քացախ: Մաքրելու միջոցը լցրու տոպրակի մեջ, լցրու նաեւ 1,5 բաժակ քացախ: Դիր այդ տոպրակի մեջ նաեւ թավան, թափահարիր, կապիր տոպրակը եւ թող մի քանի օր: Եթե ափսեն ամբողջությամբ չի մաքրվել, կրկնիր կամ թող մի քիչ ավել: Այդ ամենը կատարիր ձեռնոցներով: