YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Շատ հոգեբաններ համաձայնվում են այն մտքի հետ, որ կնոջ գլխավոր թշնամին՝ հենց ինքն է: Ձեր կյանքը դեպի լավը փոխելու համար, Դուք պետք է դադարեք անել այս 5 բաները, այլապես մեծ է ռիսկը, որ երբեք չեք կարողանա դուրս գալ փոսից:
1. Միշտ «Այո» ասել
Դուք պարտավոր չեք անել այն, ինչ Ձեզանից պահանջում է հասարակությունը: Եթե այն ամենը, ինչ ցանկանում եք՝ դա պառկել անկողնում և սերիալներ դիտելն է, խիզախորեն ծախսեք Ձեր հանգստյան օրերը հենց դրա վրա: Ընկերների հետ կարող եք հանդիպել մեկ ուրիշ օր:
2. Ինք քեզ «Ոչ» ասել
Երբեք մի մտածեք, որ դուք այս կյանքում ինչ-որ բանի արժանի չեք: Թույլ տվեք Ձեզ այն ամենը ինչ սիրտն ուզում է: Եվ հավերժ մոռացեք հետևյալ արտահայտությունը․ «լավ աղջիկները նստում են տանը»:
3. Քննադատել սեփական մարմինը
Դադարեք Ձեր արտաքինում թերություններ փնտրել և սեփական մարմինը համարել ոչ իդեալական: Դա կարող է բարդ հոգեբանական պրոբլեմների հանգեցնել:
4. Համեմատել սեփական կյանքը ինչ-որ մեկի կյանքի հետ
Հավատացեք սեփական ուժերին, մի նայեք ուրիշներին, մի փորձեք պատճենել ուրիշինը:
5. Աշխատավայրում հաջողության հասնելուց մեղքի զգացում ապրել
Երբեք մի կասկածեք սեփական ուժերին, դուք արժանի եք դրան, վայելեք: