Ընտրեք նրան, ով ձեզ համար անում է այս 5 բաները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Եղեք նրա հետ, ում հետ կարող եք ձեզ թույլ տալ անկատար լինել, տարօրինակ, մի խոսքով՝ լինել այնպիսին, ինչպիսին կաք։ Ընտրեք նրան, ով ձեզ համար անում է այս 5 բաները։

Եղեք նրա կողքին, ով անկեղծ է և նվիրված է ձեզ

Մի նվիրեք ձեր վստահությունն այն մարդուն, որը դրան արժանի չէ։ Եղեք նրա կողքին, ում ազնվության և նվիրվածության վրա չեք կասկածում։

Եղեք նրա կողքին, ում հետ կարող եք թույլ տալ ձեզ լինել այնպիսին, ինչպիսին կաք

Մենք բոլորս էլ ունենք մեր տարօրինակությունները, որոնք փորձում ենք թաքցնել շրջապատից։ Ձեր զուգընկերը պետք է այն մարդը դառնա, ում դուք կկարողանաք առանց քաշվելու պատմել ձեր գաղտնիքների ու ցանկությունների մասին։ Մարդը, որն իրոք համապատասխանում է ձեզ, կսիրի ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք իրականում։ Ներդաշնակությունը հարաբերություններում առաջանում է հենց նրա շնորհիվ, որ մենք կարողանում ենք բաց լինել միմյանց հետ՝ առանց քննադատություններից վախենալու։

Եղեք նրա կողքին, ով սիրում է, եթե նույնիսկ դուք նրան երբեմն նյարդայնացնում եք

Դուք չեք կարող միշտ և ամեն ինչում համաձայնել միմյանց հետ։ Դուք կարող եք վիճել, կռվել, տարբեր հայացքներ ունենալ այս կամ այն հարցի շուրջ․․․Հենց այդ պատճառով պետք է կարողանալ կոմպրոմիսի գնալ։ Կարևոր է ամեն օր կարողանալ ընտրել զուգընկերոջ նկատմամբ սերը և ընդունել, որ հարաբերությունները միշտ չէ, որ միայն հաճույք են պատճառում և դրանց ամրության համար պետք է ամեն օր լուրջ աշխատանք տանել։

Եղեք նրա հետ, ով ձեզ լիակատար ուշադրություն է նվիրում

Ընտրեք այն մարդուն, որը ձեր կողքին մոռանում է, թե ինչ է սմարթֆոնը։ Ընտրեք նրան, ում հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է անցել ձեր օրը։ Նրան, ով կկիսվիր իր զգացմունքներ և հույզերով ձեզ հետ և ում հետ հետաքրքիր է անգամ երբեմն միասին լռելը։ Եղեք նրա հետ, ով կարող է հասկանալ, որ մի հոգին կողքին ավելի կարևոր է, քան հարյուրավոր վիրտուալ «ընկերները»։

Եղեք նրա հետ, ով կարողանում է գնահատել ձեր մարդկային էությունը

Եղեք նրա կողքին, ով վայելում է ձեր արտաքին գեղեցկությունը, բայց միևնույն ժամանակ գիտակցում է, որ այն խամրում է ձեր սիրող և բաց սրտի ֆոնին։ Եղեք նրա կողքին, ով իրոք սիրում է ձեզ և պատրաստ է ընդունել այնպիսին, ինչպիսին դուք այսօր եք և այնպիսին, ինչպիսին դուք լինելու եք վաղը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․