YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Իհարկե, սիրահար զույգերի մոտ հաճախակի են լինում վեճեր, որոնց արդյունքում հնարավոր է անգամ բաժանում․․․ Իսկ բաժանման դեպքում ինչպե՞ս կարելի է վերադարձնել սիրելին:
Ներկայացնում ենք 6 միջոց սիրելի տղամարդուն վերադարձնելու համար:
Հանգստություն պահպանեք: Պետք չէ խուճապի մատնվել: Ըստ վիճակագրության՝ տղամարդկանց 70%-ը բաժանվելուց հետո ափսոսում է: Եվ որոշ ժամանակ անց ցանկանում է վերականգնել հարաբերությունները:
Պետք չէ անդադար զանգահարել ու հաղորդագրություններ գրել: Հիշե՛ք, տղամարդկանց ժամանակ է պետք, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել և որոշում կայացնել: Անգամ, եթե նրա որոշումը քեզ չգոհացնի, ապա հասկացիր, որ խնդիրը ոչ թե նրա մեջ է, այլ քո:
Սովորիր փոխվել, և՛ արտաքնապես, և՛ ներքուստ: Փոխիր մոտեցումներդ: Պետք չէ անդադար տխուր տեսք ընդունել: Փորձիր ավելի շատ ժպտալ և հասկանալ, որ տղամարդիկ ավելի շատ նախընտրում են պայծառ ու կյանքով լի կանանց:
Փոխիր իմիջդ և ոճդ: Պետք չէ կտրուկ փոխել: Կարող ես փոփոխել զգեստապահարանդ, մազերդ հարդարել կամ գունափոխել:
Ոչ մի դեպքում պետք չէ վրեժ լուծել: Եթե միայն վրեժ լուծելու համար նոր ընկեր ունենաս, ապա այդ հարաբերություններից հաճույք չես ստանա: Ավելի լավ է սպասել և տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
Միայն լավ տրամադրվածություն ունեցիր, քանի որ մեր մտքերը իրականություն դառնալու ուժ ունեն: