YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Կիտրոնն ամենաարդյունավետ միջոցներից է մաշկի խնամքի գործում: Կիտրոնի հյութը կարելի է օգտագործել մաշկային տարբեր խնդիրների լուծման համար:
Այն կարող է զգալիորեն լավացնել եղունգների, ատամների և մազերի առողջությունը: Ներկայացնում ենք կիտրոնի օգտագործման 7 լավագույն միջոցները:
Սնուցում է մաշկը
Մի քիչ կիտրոնի հյութ լցրեք բամբակի սկավառակի վրա և քսեք դեմքին քնելուց առաջ, մաշկը կլինի թարմ և փայլուն: Մի մոռացեք առավոտյան արևապաշտպան քսուք քսել:
Կարող է բուժել մազերը
Այս հյութը մազերը կդարձնի ավելի բաց գույնի և առողջ, քան երբևէ: Այն քսեք մազերին և զբոսնեք արևի տակ:Արդյունքը կզարմացնի:
Վերացնում է դեմքի բծերը
Պիգմենտային բծերի, պզուկների, մուգ բծերի դեպքում մի քիչ կիտրոնի հյութ լցրեք բամբակի սկավառակի վրա և թողեք խնդրահարույց մասերի վրա 15 րոպե: Հետո լվացեք մեծ քանակությամբ տաք ջրով:
Բուժում է ճաքած շուրթերը
Մի քիչ հյութ քսեք շուրթերին քնելուց առաջ:
Վերացնում է ուգրիները
Մի քիչ կիտրոնի հյութ քսեք ուգրիների վրա:
Սնուցում է եղունգները
Եղունգներն ամբողջովին կնորանան դրանց վրա կիտրոնի հյութ քսելու դեպքում: Ավելի ամուր և առողջ կլինեն:
Օգտագործեք որպես դեզոդորանտ
Տնային սկրաբ պատրաստեք մեղրով, կիտրոնի հյութով և վարսակի ալյուրով, այդ խառնուրդը քսեք թևատակերին: Թողեք 1 ժամ, լվացեք մեծ քանակությամբ տաք ջրով: Քրտինքը բնական ճանապարհով կվերանա: