YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Օլգա Բոշկովիչը ապրում է Մուշիչ գյուղում, որը գտնվում է Սերբիայում։ Կինն այժմ 77 տարեկան է, որից 50 տարին նա խնամում է իր պարալիզված որդուն` Պրեդրագին, և ոչ միայն խնամում, այլ տանում է որդուն իր մեջքի վրա։ Եվ սա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է մայրական սերը։
Հիմա տղամարդը 59 տարեկան է։ Օլգան նրան միայնակ` առանց հոր է մեծացրել։ Երբ կինն իմացել է, որ հղի է ասել է երեխայի հորն, իսկ նա չի ընդունել և հեռացել է։ Ծնողները նույնպես դեմ էին, իսկ Օլգան թեկուզ վախենում, բայց շատ էր ցանկանում ունենալ երեխային։
Նա հասկանում էր, որ միայնակ շատ դժվար է լինելու, բայց ճակատագիրն արդեն նրա համար ծանր աշխատանք էր պատրաստել։ Երեխան ծնվեց պարալիզված, ուստի նա չէր կարող ինքնուրույն տեղաշարժվել, բայց մայրը նրան չլքեց:
Նրանք բնակություն հաստատեցին Օլգայի ծնողների կողմից իրենց հատկացված փոքրիկ սենյակում: Երբ տղան դեռ երեխա էր, մայրը գրկում էր նրան մեջքի վրա և տանում դպրոց։ Իսկ այժմ, նույնիսկ իր այս տարիքում, նույն կերպ օգնում է որդուն, որպեսզի նա ապրի լիարժեք կյանքով: Բացի այդ, տարեց կինն ինքն է զբաղվում տնային բոլոր գործերով և չի բողոքում:
Նրանց նույնիսկ սայլակ առաջարկեցին, որ տեղափոխումը հեշտ լինի, բայց նա հրաժարվել է ՝ ասելով, որ ինքը կարողանում է ինքնուրույն հաղթահարել իր խնդիրները և ոչ մի սայլակ իրենց պետք չէ: Պրեդրագն ունի հոբբի, որով զբաղվում է ամեն օր:
Չնայած այն բանին, որ միայն նրա ձախ ձեռքն է շարժվում, դա չի խանգարում նրան փայտե տարբեր իրեր պատրաստել, որոնք նվիրում է ընկերներին և հարևաններին: Օլգան չի դժգոհում կյանքից, չնայած խոստովանում է, որ տարիների ընթացքում այն ավելի է դժվարանում նրա համար:
Այնուամենայնիվ, կինն ամենաշատն անհանգստանում է այն փաստից, որ երբ նա այլևս չլինի, Պրեդրագը ամբողջովին միայնակ կմնա, և ոչ ոք հոգ չի տանի նրա մասին: