YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Սիրահարվելն այդքան էլ դժվար չէ, բայց ինչպե՞ս հասկանալ, որ դա իրական է: Եթե ձեզ մոտ նկատել եք այս նշանները, որոնք առաջին հայացքից աբսուրդային են թվում՝ ուրեմն՝ դուք իրոք սիրահարվել եք:
1. Այդ մարդը նյարդայնացնում ու բարկացնում է ձեզ, բայց դուք շարունակում եք դա հանդուրժել։
Միգուցե նա անընդհատ միևնույն սխալն է գործում, չնայած նրան, որ դուք ասում եք, թե ինչպես է ճիշտ: Երբեմն դա այն աստիճան է ձեզ հունից հանում, որ ի սրտե ասում եք. «Ոնց է ինձ դա բարկացնում…» կամ «ատում եմ, երբ դու դա անում ես»: Բայց դա չի խանգարում ձեզ լինել միասին: Եվ դուք նրան հանդուրժում եք ոչ այն պատճառով, որ վախենում եք բաժանվելուց և միայնակ մնալուց, այլ որովհետև սիրում եք:
2. Դուք բարդացրել եք ձեր կյանքը հանուն այդ մարդու։
Միգուցե ձեր միջև մեծ հեռավորություն է, բայց դուք պատրաստ եք դա հաղթահարել, իսկ միգուցե որոշել եք ընդհանրապես տեղափոխվել: Միգուցե այդ մարդը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց դուք պատրաստ եք զոհել ձեր ժամանակը և էներգիան՝ հանուն նրա: Միգուցե թվում է, որ ամբողջ աշխարհը ձեր դեմ է, բայց դուք պատրաստ եք ընդունել այդ մարտահրավերը:
3. Ձեզ միևնույնն է՝ ինչի մասին խոսել։
Դուք չեք անհանգստանում, որ խոսում եք ոչնչի մասին: Կարող եք խոսել նաև եղանակի մասին, իսկ կարող եք շատ հարմարավետ լռել: Ձեզ կարևոր է նրա ներկայությունը:
4. Պատրաստ եք անել այն, ինչ չէիք պատրաստվում։
Տղամարդիկ՝ աղջկա հետ ժամերով «չափչփել» խանութները: Կանայք՝ կես օր նրա ձկնորսության «արարողությանը» մասնակցել: Ուղղակի այն պատճառով, որ դուք ցանկանում եք, որ նրա համար հաճելի լինի և՝ որ նրա կողքին լինեք:
5. Դուք վիճում եք։
Եթե մարդիկ չեն վիճում, ապա նրանց համար միևնույնն է, նրանք անտարբեր են, որ մյուս մարդը համաձայն չէ, թե կարծիքները չեն համընկնում: Վեճը ոչ անտարբերության նշան է:
6. Դուք չեք ամաչում ձեզանից և ձեր մարմնից այդ մարդու ներկայությամբ և ձեզ չի ամաչացնում նույնը նրա մոտ։
Ոչ միայն մերկ քայլել, այլ նաև, օրինակ՝ զկռտալ նրա ներկայությամբ: Եվ միասին ուղղակի ծիծաղել: Եվ չզգալ անհարմարավետություն:
7. Դուք այդ մարդուց անընդհատ հարցնում եք ամեն ինչի մասին։
Այն ամենը, ինչ ձեզ պետք է, նախքան համացանցում գուգլով որոնելը, հարցնում եք նրանից: Ձեզ հետաքրքիր է նրա կարծիքը, թե ինչպես նա կվարվեր, այո՛, գրողը տանի, դա ուղղակի սովորություն է, երբ գիտես, որ կողքիդ կա սիրելի մարդ:
8. Եթե նա վատ տրամադրություն ունի, մտազբաղ է կամ լռակյաց, միանգամից սկսում եք անհանգստանալ՝ արդյո՞ք դուք եք պատճառը նրա տրամադրության: Նայում եք նրան նույնիսկ խուսափելով, վախենալով, որ հանակարծ կարող եք ոչ ճիշտ հարց տալ: Որովհետև գիտեք, որ արդյունքը կարող է ցավոտ լինել: Իսկ դա նշանակում է, որ դուք արդեն սիրում եք: