Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Եղունգների որակի և գեղեցկության վրա մի շարք գործոններ են ազդում, այդ թվում՝ սխալ կենսակերպը, վիտամինների և հանքանյութերի անբավարար քանակը, ագրեսիվ կոսմետիկ միջոցների օգտագործումը։
Likeni info կայքը գրում է, որ այս խնդրի դեմ պայքարն իրականում շատ ավելի հեշտ է, քան թվում է։ Կարելի է գլուխ հանել նույնիսկ առանց կոսմետոլոգի օգնության։ Պարզապես օգտագործեք այս միջոցները։
1. Պրոթեզները մաքրելու միջոց։ Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար հարկավոր է դեղահաբը գցել տաք ջրի մեջ, ապա ձեռքերը մի քանի րոպե պահել ջրի մեջ։ Հարկավոր է ձեռքերը լվանալ տաք ջրով և չորացնել։ Հարկավոր է պրոցեդուրան կրկնել ամեն օր մի քանի շաբաթվա ընթացքում։
2. Ջրածնի պերօքսիդ։ Սոդայի հետ համադրելու արդյունքում ջրածնի պերօքսիդը հրաշալի միջոց է դառնում եղունգների համար։ Հարկավոր է 60 գրամ սոդան խառնել 10 մլ 30 տոկոսանոց ջրածնի պերօքսիդի հետ։ Հարկավոր է սա խառնել ¼ լիտր գազավորված ջրի հետ։ Ձեռքերը դրեք խառնուրդի մեջ, պահեք մի քանի րոպե։ Ձեռքերը յուղով լվացեք։ Ջրածնի պերօքսիդի ազդեցությունից խուսսափելու համար հարկավոր է ձեռքերին փափկեցնող կրեմ քսել։
3. Ատամի մածուկ։ Շատ քիչ ատամի մածուկ է հարկավոր՝ եղունգների փայլը վերականգնելու, դրանք ավելի ուժեղ դարձնելու համար։ Ատամի մածուկը եղունգներին քսեք խոզանակի օգնությամբ։
4. Կիտրոն։ 120 մլ կիտրոնի հյութը խառնեք կես լիտր ջրի և 60 մլ մածուկի հետ։ Սա հրաշալի միջոց է՝ եղունգների դեղին գույնից ազատվելու համար։
5. Քացախ։ Եղունգների վրայի կետերը հեռացնելու համար կարող եք քացախ օգտագործել։ 20 մլ քացախը խառնեք մեկ լիտր ջրի հետ։ Հարկավոր է մի քանի րոպե ձեռքերը պահել խառնուրդի մեջ, ապա լվանալ դրանք։