Որքան պետք է քնեն տարբեր տարիքի մարդիկ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Այսօր որոշել ենք պարզել, թե ինչպես է տարիքն ազդում մարդու՝ քունն առնելու համար անհրաժեշտ ժամանակի քանակության վրա։

Քնի պակաս

Մենք հաճախ ենք սպասում հանգստյան օրերին, որպեսզի վերջապես քնենք։ Սակայն աշխատանքային օրերին էլ չպետք է անուշադրության մատնել քունը։ Քնատությունը բացասաբար է անդրադառնում առողջության վրա և շատ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել։

Բացի այդ, քնատությունը բացասաբար է անդրադառնում նաև արտաքին տեսքի վրա. կարող է ավելորդ քաշի խնդիր առաջանալ, գունատություն, աչքերի տակ սևություն, նաև ուշադրության պակաս և անաշխատունակություն։

Տարիքն ու քունը

Գիտնականները պարզել են տարիքի և մարդու լիարժեք հանգստի համար անհրաժեշտ քնի ժամանակի միջև կապը։



0–3 ամսական` 14–17 ժամ
4–11 ամսական` 12–15 ժամ
1–2 տարեկան` 11–14 ժամ
3–5 տարեկան` 10–13 ժամ
6–13 տարեկան` 9–11 ժամ
14–17 տարեկան` 8–10 ժամ
18–25 տարեկան` 7–9 ժամ
26–64 տարեկան` 7–9 ժամ
65+ տարեկան` 7–8 ժամ

Սակայն պետք չէ մոռանալ նաև օրգանիզմի անհատական առանձնահատկությունների մասին, որոնք կարող են փոփոխություններ մտցնել նշված թվերում։

Կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն քնի տևողության, այլև որակի վրա։

  • Որպեսզի քնեք, իսկ հետո ձեզ առույգ զգաք, աշխատեք պառկել քնելու և արթնանալ միևնույն ժամին՝ ամեն օր։
  • Քնից առաջ մի՛ օգտագործեք առույգացնող ըմպելիքներ։
  • Ընթրիքին շատ մի՛ կերեք։
  • Հարմար մահճակալ ընտրեք։
  • Աշխատեք գաջեթներից չօգտվել քնելուց առաջ։
  • Օրվա ընթացքում ուշադրություն դարձրեք ֆիզիկական ակտիվությանը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․