YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
B7 վիտամինն անհրաժեշտ է նյարդային համակարգի աշխատանքի համար, և՝ ոչ միայն: Այս վիտամինը կարևոր է մազերի համար: Այն պայքարում է մազաթափության և մազերի թուլության դեմ: Բացի այդ՝ այն օգնում է կանխարգելել մազերի վաղաժամ ծերացումը:
Կարգավորում է շաքարի մակարդակը: B7 վիտամինը կարող է օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:
Արագացնում է նյութափոխանակությունը: Այս վիտամինն արագացնում է նյութափոխանակությունը, ինչն օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից: Այն նաև էներգիա է հաղորդում:
Իջեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոններից մեկն արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակն է: B7 վիտամինն օգնում է նաև իջեցնել խոլեստերինի մակարդակը:
Լավացնում է ուղեղի, նյարդային համակարգի աշխատանքը: B խմբի վիտամինները կարևոր են ուղեղի նորմալ աշխատանքի համար: Այն կօգնի նաև կարգավորել նյարդային համակարգը:
B7 վիտամինով հարուստ է հետևյալ մթերքը.
- մսամթերք
- տավարի միս, հավի միս, ձուկ
- պանիր, կարագ
- բանան, ազնվամորի
- ընդեղեն
- լոբի: