Ինչ վտանգավոր առողջական խնդիրների ախտանշան կարող է լինել վատ տրամադրությունը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Դյուրագրգիռությունն ու վատ տրամադրությունը հաճախ վերագրվում են մարդու բնավորությանը, եղանակային պայմաններին կամ այս կամ այն իրադարձությանը, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ երբեմն նման հոգեվիճակը կարող է որոշ հիվանդությունների մասին հուշող ախտանշան լինել, ուստի այն չի կարելի անուշադրության մատնել։

Տրամադրության նման անկումների դեպքում մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս ստուգել վահանաձև գեղձի վիճակը, քանի որ հենց այս օրգանի արտազատած հորմոններն են վերահսկում օրգանիզմում տեղի ունեցող բոլոր գործընթացները։ Սա է պատճառը, որ վահանագեղձի աշխատանքի խանգարումը կարող է դառնալ անհանգստության ու տրամադրության անկման պատճառ, ինչպես նաև խիստ բացասաբար անդրադառնալ հիշողության վրա։

 

 

Տրամադրության վատթարացման ու խուճապային գրոհների պատճառ կարող է դառնալ նաև արյան մեջ գլյուկոզայի մակարդակի դիսբալանսը։ Բացի այդ, շաքարային դիաբետը կարող է հանգեցնել նաև անբացատրելի դյուրագրգիռության, ուստի նման խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում ստուգել ոչ միայն վահանագեղձի հորմոնների մակարդակները, այլև արյան մեջ շաքարի մակարդակը։

Վատ տրամադրությունը կարող է պայմանավորված լինել նաև քրոնիկ ցավոտ զգացողություններով, որոնք կապված չեն որոշակի օրգանների հետ։ Բացի այդ, մշտական ճնշվածությունը կարող է հուշել նաև ընկճախտի կամ երկբևեռ աֆեկտիվ խանգարման մասին, որոնք ամենավտանգավոր հոգեկան պանգարումների շարքին են դասվում։

Նման տհաճ ախտանշանով է երբեմն դրսևորվում նաև վիտամին D-ի դեֆիցիտը, ուստի այս գործոնը ևս չի կարելի բացառել։ Եթե տրամադրության վատթարացումն ուղեկցվում է նաև քնի խանգարումներով, ապա հարկավոր է ստուգել օրգանիզմում այս տարրի մակարդակը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․