Կարելի է արդյոք մազերը ներկել հղիության ժամանակ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Մազերը ներկելու գործընթացը բոլոր դեպքերում ունի որոշակի քիմիական ազդեցություն՝ հատկապես հղի կանանց շրջանում: Հարց է առաջանում, թե որքանով է այն վտանգավոր փոքրիկի առողջության համար և արդյոք կարելի է մազերը ներկել հղիության ժամանակ. բոլոր կարելիներն ու չի կարելիները՝ այս հոդվածում:

Մասնագետները չեն արգելում ներկել մազերը հղիության ընթացքում, բայց միևնույն ժամանակ նշում են, որ դրանից հրաժարվելը այդ մի քանի ամիսների ընթացքում ավելի անվտանգ է և՛ մայրիկի, և՛ փոքրիկի առողջության համար:

• Մազերի կայուն ներկերի բաղադրության մեջ մտնում են մի շարք վնասակար նյութեր: Եթե այնուամենայնիվ որոշել եք ներկել մազերը, ապա գոնե դա արեք բնական ներկերով` հինայով կամ բասմայով:

• Քանի որ հղի կնոջ օրգանիզմում կատարվում են մի շարք հորմոնային փոփոխություններ, դժվար է ասել, թե ինչ գույն կստանաք արդյունքում և որքան ժամանակ այն կպահպանվի:

• Հղիության առաջին եռամսյակում, երբ դեռ նոր-նոր է ձևավորվում պտուղը, ավելի լավ է ռիսկի չգնալ և չներկել մազերը ոչ մի միջոցով:

Ինչ ազդեցություն կարող են ունենալ քիմիական ներկերը

Բոլոր այն մասնագետները, ովքեր դեմ են հղիության ժամանակ մազերը ներկելուն, պնդում են, որ քիմիական նյութերը հիմնականում ալերգիաներ են առաջացնում ապագա մայրիկների մոտ: Բացի այդ կայուն ներկերը պարունակում են տոքսիկ նյութեր, որոնք շնչառական համակարգի վիրուսների առաջացման պատճառ են դառնում, ինչպես նաև վնասում գլխամաշկը:

Շատ վտանգավոր է շնչել ամոնիակի գոլորշին, որը մտնում է գրեթե բոլոր տեսակի մազի ներկերի բաղադրության մեջ: Դա է պատճառը, որ ներկեր արտադրող ընկերություններից մի քանիսն ունեն ամոնիակին փոխարինող նյութերով մազի ներկերի տեսականի, բայց դրանք էլ պակաս վտանգավոր չեն:

Եթե հղի կինն ունի ուժեղ տոքսիկոզ կամ կա ներկից ալերգիկ ռեակցիաների առաջացման հավանականություն, ապա մազեր ներկելը կարող է դառնալ լրացուցիչ ծանրաբեռնվածություն իմունային համակարգի համար: Նման դեպքում ձեր բժիշկը պետք է որ արգելի ձեզ ներկերի օգտագործումը:

Եթե բոլոր դեպքերում ռիսկի եք գնում և ներկում մազերը, պետք է պահպանեք մի քանի կարևոր կանոններ`

Հիշեք

  • Մազերը ներկեք ընդարձակ սենյակում, որտեղ կա միջանցիկ քամի։
  • Եթե մազերը ներկում եք տեղ-տեղ /մելիրովկա/, ապա գլխամաշկն ամբողջությամբ չի ներկվում, և ալերգիաների հավանականությունը քչանում է:
  • Ընտրեք ձեր բնական մազերին մոտ գույն, որպեսզի հղիության ընթացքում հաճախակի չկրկնեք պրոցեդուրան։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․