YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ձվազատման թեստերն օգնում են որոշել բեղմնավորման ամենաբարենպաստ ժամանակը: Այս թեստերն արձագանքում են մեզում առկա լյուտեինիզացնող հորմոնին, որի քանակությունը կնոջ օրգանիզմում քիչ է, սակայն ձվազատումից 24-36 ժամ առաջ մակարդակը շեշտակի բարձրանում է, ինչը թույլ է տալիս որոշել բեղմնավորման ամենաբարենպաստ ժամանակը:
Այն պահին, երբ թեստը դրական արդյունք է ցույց տալիս, նշանակում է, որ հորմոնի մակարդակը հասել է իր բարձրակետին, ինչը ցիկլի ընթացքում միայն մեկ անգամ է լինում:
Եթե հորմոնն իր բարձրակետում է առավոտյան ժամերին, իսկ թեստն արել եք երեկոյան, ապա կարող է այնպես պատահել, որ այդ ընթացքում ԼՀ-ի մակարդակն իջնի, և թեստը կրկին բացասական արդյունք ցույց տա: Ուստի պետք է միշտ հիշել, որ հորմոնի բարձրակետը պահպանվում է առնվազն 24 ժամ: Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում թեստն անցկացնելը օրվա ընթացքում երկու անգամ:
Ահա մի քանի կանոն, որոնք պետք է պահպանել ձվազատման թեստն անցկացնելիս՝
- թեստը պետք է անցկացնել ամեն օր, ցանկալի է միևնույն ժամին,
ամենահաջող ժամանակը առավոտյան 10-ից մինչև երեկոյան 8-ն է, - չի կարելի թեստավորման համար օգտագործել առավոտյան առաջին մեզը,
թեստավորումից 1-4 ժամ առաջ կրճատեք հեղուկի քանակը,
եթե ԼՀ պարունակող դեղորայք եք օգտագործում, ապա թեստավորումն իմաստ չունի: - Պահպանեք թեստի տուփի վրա նշված օգտագործման ցուցումները: Թեստի արդյունքը գնահատվում է անցկացումից 10-30ր անց:
Կա երեք տարբերակ՝
- բացասական՝ երևում է միայն մեկ գլխավոր գծիկ կամ թեստային գծիկն ավելի թույլ է, քան գլխավորը,
- դրական՝ թեստային գծիկն իր արտահայտվածությամբ նման է գլխավոր գծիկին կամ ավելի մուգ,
- սխալ՝ թեստի վրա գլխավոր գծիկը բացակայում է:
Ե՞րբ անցկացնել թեստը
Մի քանի ամսվա ընթացքում որոշեք ձեր ցիկլի միջին տևողությունը: Հենց ձվազատման թեստը դրական արդյունք ցույց տա, կարող եք դադարեցնել թեստավորումը:
Կեղծ բացասական արդյունք
Գործոններ, որոնց պատճառով թեստը կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ՝
- յուրաքանչյուր կնոջ օրգանիզմում ԼՀ-ն տարբեր քանակով է արտադրվում,
ձվազատման թեստերը զգայունակությամբ տարբեր են, - մեզի խտությունը տարբեր է՝ պայմանավորված օգտագործած հեղուկի քանակից,
թեստավորումն արվում է տարբեր ժամերի: - Այս առանձնահատկությունների պատճառով թեստային գծիկն ամբողջ ցիկլի ընթացքում միգուցե ավելի թույլ արտահայտվի, քան գլխավորը կամ ավելի վառ լինի 2-3 օր շարունակ: Սա դժվարացնում է ֆերտիլ օրերի որոշումը, ուստի պետք է հմտանալ ձվազատման թեստերն անցկացնելու հարցում:
Ձվազատման թեստերի թերությունները
Քանի որ թեստավորումն անհրաժեշտ է կատարել ամեն օր, ապա որոշակի ֆինանսական ներդրում է պահանջվում: Եթե թեստն անում եք մեկ անգամ, ապա ձվազատումը բաց թողնելու հավանականությունը խիստ մեծ է: Եթե ձեր ցիկլն անկանոն է, ապա ամենայն հավանականությամբ չեք կարող հիմնվել թեստի արդյունքների վրա: