YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
«Գիտնականները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով չօգտվել տաք ցնցուղից և չստիպել երեխաներին շաբաթական մեկ անգամից ավել լոգանք ընդունել։
Օճառի և տաք ջրի հաճախակի ազդեցությունը մաշկի վրա անբարենպաստ է ազդում առողջության վրա»,– մասնագետների կարծիքը հրապարակել է Playboy ամսագիրը։
Ամեն օր օճառով մարմինը լվանալը վնասակար է. այս սովորությունը զրկում է մաշկը ճարպային թաղանթից, ինչը բերում է չորության, թեփի և քորի։ Ինչ վերաբերում է տաք ցնցուղին, որքան էլ որ տարօրինակ հնչի, այն ջրազրկում է մաշկը։
Գիտնականները կարծում են նաև, որ ամենօրյա ցնցուղը հանում է մարմնի վրայից անհրաժեշտ մանրէները, որոնք թույլ են տալիս պահպանել մարդու իմունային համակարգը։
Մաշկաբանները խորհուրդ են տալիս լողանալ ոչ թե տաք, այլ գոլ ջրով, ցնցուղ ընդունել ոչ ավելի, քան երեք րոպե և անպայման լոգանքից հետո մաշկի խոնավացնող քսուք օգտագործել։ 6-11 տարեկան երեխաները լոգանք պետք է ընդունեն շաբաթական մեկ կամ երկու անգամ, հակառակ դեպքում իմունիտետը կարող է վտանգի ենթարկվել։
Այս հայտարարության տակ ստորագրել են Մաշկաբանների ամերիկյան ակադեմիայի մասնագետները։