YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Սև պղպեղի յուղն ունի մի շարք սննդարար տարրեր, որոնց շարքին են պատկանում այնպիսի կարևոր վիտամիններ, ինչպիսիք են վիտամին A-ն և K-ն:
Այս երկու վիտամիններն էլ չափազանց կարևոր են տեսողության, արյան շրջանառության և նյութափոխանակության համար: Յուղը նաև պարունակում է այնպիսի օգտակար տարրեր, ինչպիսիք են՝ կալիումը, կալցիումը, սելենը, որոնք օգտակար են ոսկորներին, արյան ճնշմանը, եղունգներին, մազերին և ատամներին:
Ձեզ ենք ներկայացնում տնական 4 միջոցներ, որոնք կսնուցեն ձեր մաշկը:
1. Յոգուրտ և սև պղպեղի յուղ
1 ճ/գ սև պղպեղը խառնեք 2 ճ/գ յոգուրտով: Խառնուրդը քսեք մաշկին և տրորեք շրջանաձև շարժումներով: Ապա լվացեք սառը ջրով: Այս խառնուրդը մաքրում է ծակոտիները, հեռացնում կեղտն ու նվազեցնում սպիները:
2. Մեղր և սև պղպեղ
Բաղադրություն
- Ձվի սպիտակուց
- Կես թեյի գդալ սև պղպեղ
- 1 ճ/գ մեղր
Պարզապես խառնեք բոլոր բաղադրիչները և խառնուրդը քսեք դեմքին: Թողեք մնա 15-20 րոպե, ապա լվացեք ջրով: Դիմակը կմաքրի ակնեն և բշտիկները:
3. Պայքարեք ցելյուլիտի դեմ սև պղպեղի միջոցով
100 մլ մարմնի քսուքին ավելացրեք 3-4 կաթիլ սև պղպեղի յուղ: Ամեն առավոտյան և երեկոյան մերսեք այն հատվածները, որտեղ ցելյուլիտ կա:
4. Մարմնի յուղ
Բաղադրություն
- 2 ճ/գ նշի յուղ
- 2 ճ/գ քունջութի յուղ
- 4 կաթիլ սև պղպեղի յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսի համասեռ զանգված ստանաք: Խառնուրդն օրական երկու անգամ քսեք այն հատվածներին, որտեղ ցելյուլիտ կա: Յուղը կլավացնի մաշկի էլաստիկությունն ու կօգնի ազատվել ցելյուլիտից: