YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ամբողջ աշխարհում կա լոբու 400 տեսակ: Դրանք տարբերվում են չափով և գույնով` սպիտակից (գաճաճ լոբի, բոստոն), բեժից` մուգ բծերով (բծավոր կամ սև աչքերով լոբի), կանաչից (ֆլաժոլետ) մինչև վարդագուն և սև (որն ավելի տարածված է Լատինական Ամերիկայում):
Դրանք բոլորը պարունակում են մեծ քանակությամբ բուսական սպիտակուց, սակայն, տարբերվում են հանքային տարրերի բաղադրությամբ և էներգետիկ արժեքով: Թարմ մաքրած լոբին B, C, և E վիտամինների հարուստ աղբյուր է: Բացի այդ, լոբին պարունակում է շատ կալիում, կալցիում և ֆոսֆոր: Որոշ տեսակներում կա նաև երկաթ (կանաչ լոբի), ֆոլաթթու (մունգ, պինտո, սև աչք), սելեն (սև աչք) և ցինկ (կարմի, ռենալ և սև լոբի):
Սպիտակուցների արժեքավոր աղբյուր
Լոբու մեջ պարունակվող սպիտակուցում կա մեծ քանակությամբ լիզին` կարնիտին արտադրելու համար օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթու, որն ամրացնում է սիրտը, կանխարգելում իշեմիկ հիվանդության և սրտամկանի ինֆարկտի առաջացումը: Բացի այդ, լոբու սպիտակուցները նպաստում են օրգանիզմի թթվային հավասարակշռության պահպանմանը, հատկապես, երբ ձեր ամենօրյա սննդակարգում առկա են թթու պարունակող միս, ձուկ, ձու և հացահատիկային սննդամթերքներ: Լոբին նաև նվազեցնում է ստամոքսահյութի արտազատումը: Այդ պատճառով այն օգտակար է բարձր թթվայնությամբ և այրոցով տառապող մարդկանց համար: Լոբու հատիկների մեջ առկա սպիտակուցը խորհուրդ է տրվում օգտագործել նաև օստեոպորոզի կանխարգելման համար:
Լեցիտինով հարուստ լոբին
Լոբու հատիկներում առկա լեցիտինը դասվում է բարդ ճարպերի շարքում և բարենպաստ ազդեցություն է գործում ուղեղի և նյարդային հյուսվածքների վրա, լավացնելով մեր ուշադրությունը և հիշողությունը: Լեցիտինը նաև բարձրացնում է ուրցագեղձի ակտիվությունը. ներզատիչ գեղձ, որը կարգավորում է բջիջների իմունիտետը: Դրա համար լեցիտինն անհրաժեշտ է շրջակա միջավայրի թունավոր նյութերը մարդու օրգանիզմից հեռացնելու համար: Այն նաև նպաստում է զարկերակներով ճարպի տեղափոխմանը և կարևոր դեր է կատարում արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման գործում: Սա նվազեցնում է աթերոսկլորոզի և սրտանոթային այնպիսի հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպիսին է շատ տարածված արյան բարձր ճնշումը: