Բնական միջոցներ՝ աչքերի կարմրությունից ու հոգնածությունից ազատվելու համար


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Աչքերի կարմրությունը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում նաև աչքերի բորբոքային հիվանդություններով, ուստի այս խնդրի դեմ պայքարի համար հարկավոր է նախ պարզել դրա առաջացման պատճառը, ապա ընտրել բուժման համապատասխան մեթոդը։

Շատ հաճախ աչքերի կարմրության պատճառ է դառնում հասարակ հոգնածությունն ու աչքերի գերծանրաբեռնվածությունը, իսկ նման դեպքերում խնդրից ազատվելու համար հարկավոր է լինում առաջին հերթին հանգստացնել աչքերը։

Որպես կանոն հոգնածությամբ ու աչքերի գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված կարմրության դեմ մարդիկ պայքարում են հատուկ հանգստացնող կաթիլների միջոցով, սակայն կան ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են և չեն պարունակում որևէ քիմիական վնասակար բաղադրիչ։



1 ճաշի գդալ չորացրած նեղտերևին ավելացնել մի բաժակ եռման ջուր, մի ժամ թրմել, այնուհետև քամել և օգտագործել թուրմն աչքերը լվանալու համար։



1 ճաշի գդալ եզան լեզվի մանրացրած սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, որից հետո քամել և օգտագործել թուրմն աչքերը լվանալու կամ թրջոցներ դնելու համար։


Բամբակյա սկավառակները թրջել սառը թեյով, որից հետո թրջոցների տեսքով դնել կոպերին։ Բացի այդ, ոչ պակաս արդյունավետ կլինի նաև կոպերին վարունգի թարմ հյութ քսելը։




1 ճաշի գդալ եղեսպակին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 45 րոպե և քամել։ Բամբակյա սկավառակները թրջել սառը թուրմով, որից հետո թրջոցների տեսքով դնել կոպերին։



1 ճաշի գդալ ապուզանի մանրացրած ծաղիկներին ավելացնել եռման ջուր, 15 րոպե դնել թույկ կրակին, այնուհետև թողնել սառչի և քամել։ Բամբակյա սկավառակները թրջել ստացված թուրմով, որից հետո թրջոցների տեսքով դնել կոպերին ու թողնել 10 րոպե։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ աչքերի կարմրությունը ոչ միշտ է լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով, ուստի մինչև դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։

Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել նման խնդրի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․