Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ամռան տապին մի փոքր զովանալու համար մարդիկ սովորաբար օդորակիչներ են կիրառում, սակայն շատերը չեն գիտակցում, թե առողջական ինչ խնդիրների պատճառ կարող են դառնալ նման սարքերը սխալ գործածության դեպքում:
«Ռոսպոտրեբնադզորի» մասնագետներն aif ru կայքի հետ զրույցում հայտնել են՝ ինչպես կարելի է խուսափել օդորակիչների հետևանքով առողջական վիճակի վատթարացումից:
Վարչության մասնագետների խոսքով՝ առողջական խնդիրներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին կանխել ջերմաստիճանի կտրուկ տարբերությունը դրսի ջերմաստիճանի համեմատ, ուստի սարքի ապահոված ջերմաստիճանը դրսի ջերմաստիճանից պետք է տարբերվի առավելագույնը 10 միավորով: Ընդ որում՝ ջերմաստիճանը հարկավոր է նվազեցնել աստիճանաբար (երկուական աստիճան յուրաքանչյուր ժամը մեկ):
Բացի այդ, հարկ է հիշել, որ օդորակիչը չպետք է տեղակայված լինի աշխատատեղի առջև, ուստի եթե այն այլ տեղում տեղադրելու հնարավորություն չկա, ապա հարկավոր է փոխել գույքի տեղակայումն ու չմնալ դրանց անմիջական ազդեցության տակ:
Մասնագետները նաև խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ հատուկ մասնագետների հրավիրել սարքերի տեխնիկական զննում իրականացնելու համար: Սա կօգնի խուսափել խափանումներից ու անվտանգ կդարձնի սարքերի գործածությունը: