YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
1. Եթե ճիշտ ժամանակին չեք հասցրել հավաքել արգանակի վերին շերտում առաջացող փրփուրը, կարող եք կաթսայի մեջ մեկ բաժակ սառը ջուր լցնել: Այդ դեպքում փրփուրը կբարձրանա վերև, և դուք կարող եք հեռացնել այն:
2. Հավի արգանակի մեջ ոչ մի համեմունք մի ավելացրեք: Պետք է ավելացնել միայն գազար և սոխ: Հակառակ դեպքում արգանակը կորցնում է իր համը:
3. Երբեք դափնու տերևը մի թողեք ապուրի մեջ: Այն հրաշալի համ է տալիս միայն եռալու ընթացքում, իսկ ապուրի պատրաստ լինելուց հետո այն պետք է շտապ հեռացնել:
4. Կոտլետներն ավելի փափուկ և համեղ կլինեն, եթե տապակելուց 1 կամ կես ժամ առաջ դրանց վրա քսեք քացախ կամ բուսական յուղ: Նույնը կարելի է անել նաև գրիլի համար նախատեսված մսի դեպքում:
5. Եթե ուզում եք, որ կոտլետները շատ համեղ ստացվեն, ապա ֆարշի մեջ ավելացրեք շատ մանր կտրատված և մի փոքր տապակած սոխ ու հում կարտոֆիլ: Կարտոֆիլը և սոխը պետք է լինեն հավասար քանակությամբ:
6. Տապականեր պատրաստելիս առաջին պահին կրակը պետք է շատ ուժեղ լինի, այնուհետև կարելի է կամաց-կամաց իջեցնել այն:
7. Ձուկը տապակելու ընթացքում չի առանձնանա իրարից, եթե տապակելուց առաջ այն չորացնեք սրբիչով և նույն պահին էլ համեմեք աղով:
8. Սունկը, հատկապես ապուրներում, ավելի համեղ է լինում, երբ այն քիչ եք կտրատում:
9. Հում վիճակում քերված կարտոֆիլը խառնեք կաթի հետ, հակառակ դեպքում այն կփոխի գույնը և համը:
10. Լավ կլինի հին կարտոֆիլը խաշելիս ջրի մեջ ավելացնեք քացախ, դափնու տերև և սխտոր: Որքան հին է կարտոֆիլը, այնքան շատ ջուր պետք է լցնել:
11. Կարտոֆիլով պյուրեն պետք է խառնել միայն ձեռքով: Հարիչով խառնելիս, ճիշտ է, ավելի գեղեցիկ է ստացում, բայց՝ ոչ օգտակար:
12. Խմորիչով պատրաստված խմորն ավելի փափուկ կստացվի, եթե այնտեղ ավելացնեք խաշած և քերված կարտոֆիլ:
13. Բուսական յուղը տապակելու ընթացքում չի սևանա, եթե տաքացած թավայի վրա աղ լցնեք:
14. Խմորն ավելի շուտ պատրաստ կլինի, եթե դրա մեջ մի քանի երկար մակարոն մտցնեք:
15. Եթե ուզում եք ստանալ թեթև և փափուկ սերուցք, ապա հարելիս պետք է հարել ութաձև, այսինքն՝ ոչ միայն ամանի կենտրոնում, այլև կողքերով:
16. Անթթխմոր խմորով պատրաստված ուտեստներն ավելի համեղ կլինեն, եթե դրանց մեջ ավելացնեք մեկ գդալ կոնյակ:
17. Եթե ուզում եք, որ լոբին խաշելիս չփոխի գույնը, ապա խաշեք այն բաց կափարիչով:
18. Ձեթը տապակելու ընթացքում չի թռչի ձեզ վրա, եթե տապակի մեջ մինչև ձեթն աղ լցնեք:
19. Կաղամբով աղցանի մեջ խնձորի փոխարեն կարող եք դնել նարնջի շերտաձև կտորներ:
20. Աղցանի մեջ բուսական յուղ կարելի է ավելացնել միայն աղից, պղպեղից և քացախից առաջ: