YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Կան սննդամթերքներ, որոնք շատ կարևոր են ուղեղի բջիջները սնելու համար: Ուղեղի բջիջներն իրենց կենսունակությունը մինչև խոր ծերություն կպահպանեն, եթե այդ մթերքները հնարավորինս հաճախ օգտագործեք:
Ահա ուղեղի «ամենասիրած» մթերքների ցանկը:
Գազար - խթանում է նյութափոխանակությունը, լավացնում հիշողությունը:
Անանաս - անհրաժեշտ է հիշողության մեջ մեծ ծավալով տեղեկություն մտապահելու համար:
Մանր ծովախեցգետին - սնում է ուղեղն անհրաժեշտ ճարպաթթուներով, որոնք կանխում են աթերոսկլերոզը: Օրվա չափաբաժինը` 100 գրամ:
Գլուխ սոխ - ուղեղը սնում է թթվածնով, վերացնում է մտավոր հոգնածությունը, լավացնում է մտավոր աշխատունակությունը:
Ընկույզ - հատկապես օգտակար է, երբ պատրաստվում եք նստել ղեկին կամ մասնակցել ինտելեկտուալ մրցույթների. ամրացնում է նյարդային համակարգը և խթանում ուղեղի աշխատանքը:
Թուզ - ուղեղում «տեղ է ազատում» նոր մտքերի համար:
Չաման - օգնում է թարմ մտքեր, գաղափարներ հղանալու հարցում: Օգտակար է չամանով թեյը (2 թեյի գդալ չամանի սերմին` 1 բաժակ եռ. ջուր):
Կիտրոն - նպաստում է նոր տեղեկությունների հեշտ ընկալմանն ու յուրացմանը: