Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Շատ բույսեր կարողանում են մաքրել տան օդը՝ հավաքելով փոշին, ծուխը, այլ մասնիկներ և առողջության համար վտանգավոր ծանր միացություններ:
ներկայացնում ենք 6 լավագույն բույսերը, որոնք պետք է ունենաք տանը:
Ալոե
Այս բույսը շատ հարմար է տանը թթվածնի մակարդակի բարձրացման համար: Այն նաև կլանում է ածխածնի երկօքսիդը, ածխածնի օքսիդը և ֆորմալդեհիդը:
Ֆիկուս
Ֆիկուսը շատ հեշտ է խնամել, քանի որ շատ լույս չի պահանջում: Այն արդյունավետ է, երբ բանը հասնում է օդի մաքրմանը ֆորմալդեհիդից: Բայց զգույշ եղեք, եթե փոքր երեխաներ ունեք կամ ընտանի կենդանիներ, քանի որ տերևները կարող են թունավոր լինել:
Բաղեղ
Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա այս բույսն իր տանը: Այն 6 ժամում օդից վերացնում է տոքսինների 60%-ը:
Քլորոֆիտում
Քլորոֆիտումը կարողանում է ֆոտոսինթեզ անել նվազագույն լուսավորության դեպքում: Այն հրաշալիորեն կլանում է տոքսինները, որոնցից են՝ ֆորմալդեհիդը, ստիրոլը, ածխածնի օքսիդը, նաև Բենզինը: Մեկ բույսն արդյունավետորեն մաքրում է 200 քմ տարածքի օդը:
Սանսավերիա
Սանսավերիան գործնականում չի փչանում, շատ հարմար է տան համար: Շատ կայուն է և քիչ լույս է պահանջում ֆոտոսինթեզի համար: Նաև վերացնում է տոքսինները, շատ հարմար է ննջասենյակի համար, քանի որ գիշերը թթվածին է արտադրում:
Սպատիֆիլում
Սպատիֆիլումը շատ հարմար է օդից քիմիական տոքսինների վերացման համար: Այս բույսն օդից զտում է ֆորմալդեհիդը և տրիքլորէթիլենը: