Ակնամոմ՝ դեղ բազմաթիվ հիվանդությունների դեմ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ակնամոմը բնության պարգևած ամենաօգտակար նյութերից մեկն է: Դրա բուժիչ հատկությունները պայմանավորված են մեծ քանակությամբ օրգանական միացությունների առկայությամբ:

Այն շատ բարդ քիմիական կազմություն ունի. բաղկացած է զանազան խեժերից, յուղերից, սպիրտերից, սպիտակուցներից, ինչպես նաև մեղրամոմից, ծաղկափոշուց, վիտամիններից, շաքարից և այլ բաղադրիչներից: Ակնամոմը լայն կիրառություն ունի և՛ ավանդական, և՛ ժողովրդական բժշկության մեջ:

Ունի հզոր հակաբակտերիալ և հակասեպտիկ հատկություններ: Լավացնում է դիմադրողականությունը, արագացնում է նյութափոխանակությունը և հյուսվածքների վերականգնումը: Բացի այդ՝ օրգանիզմից հեռացնում է խոլեստերինը, կանգնեցնում է քաղցկեղի բջիջների աճն ու զարգացումը:

Այսօր կխոսենք ակնամոմի և կաթի մասին:

Ակնամոմի և կաթի համադրությունը յուրահատուկ ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Այն ոչ միայն բուժում է մրսածությունը և թոքերի հիվանդությունները, այլև լավացնում է ընդհանուր ինքնազգացողությունը, քունը, վերացնում է նյարդային վիճակն ու հոգնածությունը:

• 100 մլ տաք կաթին ավելացրեք 20 կաթիլ ակնամոմի 10%-անոց դեղատնային թուրմ և խմեք երեկոյան՝ քնելուց առաջ: Խմեք 10 օր՝ մեկ ամսվա ընթացքում: նախադպրոցական տարիքի երեխաներին քնելուց առաջ խմեցրեք 1/3բ տաք կաթ՝ 1-2 կաթիլ ակնամոմով:

• Պանկրեատիտ, գաստրիտ, ստամոքսի խոց, լյարդի հիվանդություններ. ակնամոմն ընդունեք վերոհիշյալ սխեմայով՝ 6 ամիս:

• Կաթով ակնամոմը արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի պարունակությունը, բուժում է էկզեման և այլ մաշկային հիվանդություններ, կարգավորում է դաշտանային ցիկլը:

• Ակնամոմն էական ազդեցություն է թողնում հոգեկան հավասարակշռության վրա: Ակնամոմի թուրմ ընդունելիս հեռանում են բոլոր անհանգիստ մտքերը, դուք տրամադրվում եք դեպի լավը, իսկ դա շատ կարևոր է բուժման համար:

• Վահանաձև գեղձի աշխատանքի խախտումների դեպքում, հիմնական բուժմանը զուգընթաց, օրը 3 անգամ օգտագործեք 25-30 կաթիլ ակնամոմի և կաթի խառնուրդ:

Բուժման կուրսը մեկ ամիս է: Լավ է օգնում է հատկապես հիվանդության սկզբնական փուլերում: Առո՛ղջ եղեք




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․