Տղամարդը սիրուհուն կրքով լի հաղորդագրություն գրեց, բայց նամակը ստացավ կինը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Իմ մտերիմ ծանոթը, ում հետ երկար տարիներ պահպանում ենք ընկերական հարաբերություններ, պատմեց մի հետաքրքրաշարժ պատմություն:

«Ես ու կինս 35 տարի է ամուսնացած ենք, վերջին 5 տարին միասին չենք քնում: Երկուսս էլ անկեղծորեն մտածում էինք, որ կյանքի այդ հատվածի պահանջարկը անցել է: Եվ ահա, անսպասելի ծանոթանում եմ ինձանից մի տաս տարի երիտասարդ կնոջ հետ, այդ ժամանակ այնպիսի կրքեր են ի հայտ գալիս:

Ոչ ես, ոչ էլ նա չէինք պատրաստվում քանդել մեր ընտանիքները, մեզ բավական էին մեր հանդիպումները: Իսկ հանդիպումները պարզապես հեքիաթային էին: Ես երիտասարդ ժամանակվանից այդպիսի ոգևորություն չէի տածել:

Իմ կնոջ մասին ես հոգ էի տանում, այդ պատճառով էլ ամեն ինչ գաղտնի էի պահում: Ես ջնջում էի հեռախոսիցս բոլոր զանգերն ու նամակները, որոնցով փոխանակվում էինք սիրուհուս հետ: Կինս դրա մասին գլխի չէր ընկնում:

Եվ մի օր աններելի սխալ թույլ տվեցի՝ սիրուհուս նամակ գրեցի, որտեղ գրում էի մեր վերջին հանդիպման բոլոր մանրամասների մասին, սակայն ուղարկեցի այն ոչ թե սիրուհուս, այլ կնոջս: Բնականաբար, նա զանգեց և հարցրեց, թե ինչի մասին եմ խոսում:

Ես երկու վարկյան ունեի, որպիսի կայացնեի ճիշտ որոշում: Ես անմեղ ձայնով ասացի, որ մեր անցյալ գիշերվանից հետո երջանկությունից փայլում եմ և սպասում եմ շարունակության: Եվ անջատում եմ հեռախոսը:

Աշխատանքից հետո վարդերի շքեղ փունջ եմ գնում, հասնում եմ տուն և կնոջս հայտնաբերում խառնված վիճակում: Այդ ամբողջ ընթացքում նա մտածել է, թե ում հիշողությունն է վատթարացել՝ իր թե իմ: Ես նրան առաջարկեցի կրկնել, որոշեցի, որ ջանք չեմ խնայի, եթե նա սառը պահի իրեն: Սակայն դա կրքի հրաբուխ էր, պարզվեց, կինս այդքան տարի պարզապես ամաչել է իր տարիքից:

Այնպես որ, ես ու կինս այժմ լիարժեք սիրո և փոխըմբռնման մեջ ենք ապրում: Մեր երկրորդ երիտասարդության ժամանակն է: Իսկ սիրուհուս հետ համերաշխորեն բաժանվեցինք՝ նա լիովին հասկացավ ինձ: Այնպես որ, մի ասեք, որ ամեն ինչ անցել է: Տարիքը ընդամենը անձնագրում նշված թիվ է: »




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․