Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ահա մի պատմություն, որը պատմած բժիշկը երդվում է որ այն իրական է, թեև այն հումոր է թվում:
«Սա տեղի է ունեցել 1998 թ.:
Խուլ գյուղից մեզ մոտ՝ ծննդատուն բերեցին 17 տարեկան աղջկա:
Նրա ծննդաբերելու ժամանակ է, իսկ նա սափրված չէ:
Զննելուց հետո նրան ուղարկեցինք լոգարանում սափրվելու և բուժքրոջն ուղարկեցինք օգնելու:
Չէ՞ որ փորի պատճառով չի երևում՝ ինչն ինչպես է…
Աղջիկը, պարզվեց, հազվադեպ ինքնուրույն էր:
Ասում է՝ ինձ պետք չէ օգնել, ես ինքս ամեն ինչ կանեմ, ամեն ինչ կարողանում եմ:
Նա փակվում է լոգարանում և կորչում այնտեղ:
15 րոպե չկա, 20, 30… Բուժքույրը նյարդայնանում, մտահոգվում է, դուռն է թակում, օգնություն է առաջարկում:
Բայց աղջիկը պատասխանում է, որ ամեն ինչ կարգին է, և ինքն ուր-որ է կավարտի:
Այդ ընթացքում լոգարանի դռան մոտ է հավաքվել ամբողջ անձնակազմը:
Հետաքրքիր է՝ ինչ կարելի է այնտեղ այդքան երկար անել:
Եվ ահա դռները բացվում են, դուրս է գալիս մեր գեղեցկուհին՝ ճաղատացած և առանց հոնքերի:
Իսկ ամենագլխավորը՝ անհրաժեշտ մասը նա այդպես էլ չէր սափրել…
Դրանից հետո մեր գլխավոր բժշկին կես ժամ ուշքի էինք բերում…»: