Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Սիրու՞մ եք խտացրած կաթ, սակայն չեք կարողանում ընտրել խանութում առկա հսկայական տեսականու՞ց: Ժամանակն է ինքնուրույն պատրաստել այս քաղցր հրաշքը:
Ineresbook-ը ներկայացրել է ամենատարածված կաթի բաղադրատոմսը:
Ձեզանից կպահանջվեն՝
200գ կաթ
200գ շաքար (կամ փոշի)
20գ կարագ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք կաթսայի մեջ (ցանկալի է՝ բարձր կաթսայի մեջ, քանի որ խառնուրդն ուժեղ փրփրում է): Ցածր կրակի վրա խառնուրդը հասցնում եք եռման: Երբ սկսի եռալ, կրակը բարձրացրեք և եփեք ևս 10 րոպե:
10 րոպե անց խառնուրդը կջրիկանա: Մի վախեցեք, ամեն ինչ ճիշտ է: Զանգվածն աստիճանաբար կսկսի խտանալ: Երբ սառչի, լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանը: Մի քանի ժամ անց այն ավելի կխտանա:
Բարի վայելում: