Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հաջողության առաջին գործոնը. Պարզություն
Պարզությունը նշանակում է, որ դուք հստակ գիտեք, թե կոնկրետ ինչ եք ուզում։ Հստակությունն ու պարզությունը հաջողության 80 տոկոսի գրավականն է եւ բախտը բերելու ամենագլխավոր գործոնը։ Բոլոր հաջողակ մարդիկ հստակ գիտեն, թե ինչ են ուզում եւ ինչ պետք է անեն, որպեսզի ստանան ցանկալին։ Անհաջողակ մարդը, որպես կանոն, շատ լղոզված է պատկերացնում, թե ինչ է ուզում կյանքից։
Ամենահասարակ վարժությունը, որը կօգնի ձեզ կանգնել պարզության ճանապարհին, թուղթ ու գրիչ վերցնելն է եւ գրելը, թե ինչ եք ուզում։ Կազմեք 10 նպատակներից կազմված ցուցակ եւ փորձեք հասնել այդ նպատակներին 12 ամիսների ընթացքում։ Սակայն սա անում է մարդկանց 10 տոկոսը միայն։
Հաջողության երկրորդ գործոն. Գործել
Ձեր գործունակությունը դրսեւորվում է գործերի քանակով, որոնք դուք կյանքի եք կոչում։ Երբ Դուք շատ բան եք անում, մեծանում է հավանականությունը, որ Ձեր արած որոշ բաներ ճիշտ կստացվեն։ Օրինակ՝ դուք գնդակը նետում եք զամբյուղը։ Որքան հաճախ եք նետում, այնքան մեծ է հավանականությունը, որ այն զամբյուղում կհայտնվի։ Հաջողության հասնելու համար ավելի շատ գործեք, որոնք կարող են կոնկրետ արդյունքի բերել։ Դուք այդպես փորձ եք հավաքում, իսկ որքան փորձը շատ, այնքան շատ դրական արդյունք։ Իսկ դա նշանակում է, որ դուք հավանաբար հաջողակ մարդ կդառնաք։
Երրորդ գործոն. Էներգետիկա
Էներգետիկան հաջողության առանցքային գործոնն է։ Երբ տեսնում ես, թե որքան շատ բան են հասցնում անել հաջողակ մարդիկ, թվում է, թե նրանց էներգետիկան ավելի շատ է, քան մյուսներինը։ Բոլոր հաջողակները վաղ առավոտյան են արթնանում։ Նրանք օրվա մեջ ավելի շատ են աշխատում, անգամ երեկոյան ժամերին են աշխատում։ Ընդ որում, նրանց էներգիան բավարարում է կրթություն ստանալու համար էլ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ միլիոնատերերի 84 տոկոսը ֆինանսապես անկախ է դարձել կարգապահության եւ լարված աշխատանքի շնորհիվ։ Նրանք նաեւ նշել են, որ միշտ պատրաստ են եղել աշխատել ավելի շատ, քան շրջապատի մարդիկ։
Հաջողության չորրորդ գործոն. Անհատականություն
Մարդու անհատականությունը նույնպես հաջողության գլխավոր գործոններից է։ Բոլոր հաջողակ մարդիկ ընդհանուր գիծ ունեն։ Նրանք, որպես կանոն, դրական եւ լավատես մարդիկ են։ Նրանք կարողանում են ընդհանուր լեզու գտնել ուրիշների հետ։
Նրանք շատ ընկերներ ու ծանոթներ ունեն կյանքի տարբեր ոլորտներից։ Հասկանալի է, որ որքան շատ մարդկանց եք դուք ճանաչում, այնքան մեծ է հավանականությունը, որ պետք եղած ժամանակ օգտակար խորհուրդ կստանաք նրանցից։ Երբեմն հաջողություն կարելի է համարել պետքական ինֆորմացիան գտնելու հնարավորությունը, որը կարող է թույլ տալ արդյունքի հասնել։ Որպեսզի մարդիկ ուզենան ձեզ օգնել, մի՛ մոռացեք ոսկե կանոնը. «Մարդկանց վերաբերվեք այնպես, ինչպես ուզում եք, որ նրանք վերաբերվեն ձեզ»։ Որքան դրական եւ լավատես եք դուք դառնում, այնքան շատ են հետաքրքիր մարդիկ շրջապատում ձեզ։