Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Տնային պայմաններում դեմքը մաքրող, մաշկին առողջ տեսք և հարթություն պարգևող դիմակ։
Դիմակի պատրաստման համար հարկավոր է.
3 հատ ասպիրինի հաբ
մեղր (կես թ.գ.)
մի քանի կաթիլ ջուր
Ասպիրինի հաբերի վրա մի քանի կաթիլ ջուր կաթեցրեք, քիչ անց կնկատեք, որ դրանք փխրուն են դարձել: Տրորել հաբերը և խառնել մեղրը: Եթե շատ խիտ է, կարելի է մի քանի կաթիլ ջուր ևս ավելացնել:
Քսել դեմքին և պահել 15 րոպե: Այնուհետև շրջանաձև շարժումներով շատ զգույշ, մաշկը մերսելով լվանալ դիմակը:
Ձեր մաշկը կհարթանա, թարմ տեսք կստանա, կմաքրվեն բոլոր ավելորդությունները:
Զգուշացում. կիրառելուց առաջ խորհրդակցել մասնագետի հետ: