Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ներկայացնում ենք, թե ինչպես է ծննդյան ամիսն ազդում երեխայի բնավորության վրա:
Հունվար
Հունվարին ծնված երեխաներն իրենց տարիքից մեծ տեսք են ունենում: Մեծ մասը նախընտրում է ավելի շուտ տանը մնալ և տնային աշխատանքն ավարտել, քան զբոսնելու գնալ:
Ծնողները ստիպված չեն լինի մշտապես նրանց մեջքի հետևում կանգնել, երբ նրանք դասերն են պատրաստում: Այնուամենայնիվ, հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ պետք լինի նրանց հաջողության մղել:
Հունվարին ծնված երեխաները շատ պատասխանատու են լինում, նաև նրանց համար դժվար է լինում հույզերն արտահայտել: Հավակնոտ են, աշխատասեր, համբերատար և գործնական, միևնույն ժամանակ՝ շատ զգայուն, ուստի կարող են երկար ժամանակ վերականգնվել սթրեսային իրավիճակից հետո:
Փետրվար
Այս ամսին ծնված երեխաները շատ ստեղծագործ բնություն ունեն: Յուրահատուկ են և սիրում են առանձնանալ բազմության մեջ: Արագ են սովորում:
Շատ են գնահատում անկախությունը և կարող են բողոքել, եթե նրանց որևէ բանում սահմանափակեն: Կենդանիների մեծ սիրահար են, չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել, նույնիսկ կարղ են խուսափել հասակակիցների հետ շփումից:
Երբեմն այս երեխաները կարող են անտարբեր կամ մեկուսացած թվալ, բայց հոգու խորքում նրանք խորապես ապրում են շրջապատում տեղի ունեցողը: Աբստրակտ մտածող են, դժվար են արտահայտում իրենց զգացմունքները: Սիրում են զվարճանալ՝ վայելելով կյանքի ամեն պահը:
Մարտ
Մարտին ծնված երեխաները շփվող են, զուսպ, ինտուիտիվ: Շատ հուզական են, ուստի նրանց հեշտ է վախեցնել: Ապրում են երևակայական աշխարհում, վախենում են հրեշներից և բարձր ձայներից: Առավել հաճախ այդպիսի երեխան իր համար անվտանգ աշխարհ է հորինում և դրանում ապրում է, որքան ցանկանա:
Սիրում են հոգ տանել ուրիշների մասին՝ մոռանալով սեփական շահերը: Կարեկից են, ազնիվ, առատաձեռն, գեղեցիկ: Ուրիշներին հետևում են կողքից և կարողանում են գնահատել բարությունը: Բացասական հույզեր ապրելով՝ կարող են շատ դյուրագրգիռ դառնալ:
Ապրիլ
Սիրում են ռիսկի դիմել: Շատ ակտիվ են և էներգիայով լի: Սիրոմ են փորձարկումներ անել, կարող են անկառավարելի դառնալ:
Այս երեխաների հետ հաստատ չեք ձանձրանա: Լավատես են, ինքնավստահ, ուժեղ մոտիվացիա ունեն և սիրում են աղմկոտ խաղեր: Շատ լավ հիշողություն ունեն, խելացի են, կարողանում են շուրջը բոլորի տրամադրությունը բարձրացնել:
Մայիս
Մայիսին ծնված երեխաները սիրում են կազմակերպել ամեն ինչ իրենց կյանքում: Գործնական են, զգուշավոր, հետևողական: Սիրում են նյութական իրեր: Շատ պատասխանատու են և կարող են շուտ սկսել փող վաստակել:
Երբեք իրենց խոստումը չեն դրժում և կայուն են իրենց կապվածություններում: Միշտ ազնիվ են ինչպես ընտանիքի, այնպես էլ՝ ընկերների հետ հարաբերություններում: Շատ համառ են և ոչ մի դեպքում չեն հրաժարվի նրանից, ինչին հավատում են: Նրանց հեշտ է զայրացնել, նաև հանգստացնել:
Հունիս
Այս երեխաների հետ ձեր կյանքն ավելի հետաքրքիր կդառնա: Շատ սրամիտ են ու միշտ գիտեն ինչ ասել: Վաղ մանկուց գիտեն՝ ինչպես ճիշտ վարվել գրքերի և համակարգչի հետ:
Շատ լավ կարողանում են համոզել և վաճառել ինչ ասես, ում ասես: Չեն սիրում դատարկ խոսակցություններ և չեն կարողանում երկար ժամանակ նույն տեղում լինել: Այս երեխաների համար դժվար է լինում մի բանի վրա կենտրոնանալ, նրանց ամեն ինչ հետաքրքրում է:
Դեռահասության տարիքին մոտ դառնում են շատ շփվող և շատ են սիրում սիրաբանել: Նաև անգերազանցելի դերասան են:
Հուլիս
Այս երեխաներին շատ ուշադրություն է պետք: Շատ զգայուն են ուրիշների զգացմունքների և հույզերի նկատմամբ:
Անհավանական հնարագետ են, պատրաստ են ամեն ինչի հանուն իրենց ընտանիքի և մտերիմների: Ֆիզիկական շփումը շատ կարևոր է նրանց համար: Տրամադրության հաճախակի տատանումներ են ունենում, որոնք կարող են ընկճախտի վերաճել:
Օգոստոս
Շատ են սիրում ուշադրության կենտրոնում լինել: Նրանց դուր է գալիս փայփայել իրենց: Աշխարհում ամենաշատը քննադատությունն են ատում: Նրանց ավելի հաճախ գովեք. այդ դեպքում ձեզ սիրով և հարգանքով կվերաբերվեն:
Անկախ և կամային մարտիկ են, կարողանում են վերահսկել իրենց և ուրիշներին:
Սեպտեմբեր
Այս ամսին ծնված երեխաները պերֆեկցիոնիստ են, հաճախ են ծայրահեղությունների մեջ ընկնում: Միշտ հոգ են տանում տարեց և հիվանդ մարդկանց, անտուն կենդանիների մասին: Երջանիկ են, երբ կարող են ինչ-որ բանով օգնել մյուսներին:
Շատ վերլուծական են և մանրախնդիր, բավական հաճախ են իրենց քննադատում:
Սիրում են շրջագայել և ուսումնասիրել աշխարհը: Սիրում են բարդ խնդիրներ լուծել և ոգեշնչել շրջապատողներին:
Երբեմն շատ համառ են լինում իրենց նպատակի ճանապարհին:
Հոկտեմբեր
Շատ գործնական են: Միանգամից տեսնում են մեդալի երկու կողմը, ուստի նրանց համար դժվար է լինում որոշումներ ընդունել: Համեստ, բարեհամբույր երեխաներ են, ում հետ կարելի է հրաշալիորեն շփվել:
Գնահատում են արվեստը և գեղեցկությունը: Խելացի և անվախ դիվանագետ են, սեփական կարծիք ունեն ամեն ինչի մասին: Անկանխատեսելի են և կարող են հեշտությամբ հաղթահարել իրենց բացասական հույզերը: Կարող են ստել, բայց երբեք չեն ձևացնի:
Նոյեմբեր
Բարդ և վառ են, շատ համառ: Անպայման կհասնեն նրա էությանը, ինչն իրենց հետաքրքրում է:
Շատ հուզական են և կարող են էքստրեմիստ դառնալ դեռահաս տարիքում: Ցանկության դեպքում կարող են հասնել ամենին, ինչ ուզում են: Լավ առողջություն ունեն և հեշտությամբ են ցավը հաղթահարում: Եթե շատ զայրանան, կարող են վրեժ լուծել:
Շատ անկախ են, գեղեցիկ, միշտ առանձնանում են բազմության մեջ, հեշտությամբ են ուշադրություն գրավում:
Դեկտեմբեր
Լավատես են, ապրում են կարծես հեքիաթային աշխարհում: Շատ են սիրում սովորել: Դեռահաս ժամանակ հետաքրքրվում են կրոնի և փիլիսոփայության հարցերով: Սիրում են շրջապատողներին պատմել իրենց ծրագրերի մասին, շրջագայել, նոր ծանոթություններ հաստատել:
Մրցունակ են, հավակնոտ, խելացի, անհամբեր, զգայուն և ջերմեռանդ: Շատ առատաձեռն և հավատարիմ են: Հումորի լավ զգացման և բարեհամբույրության շնորհիվ հեշտությամբ են գրավում անծանոթների ուշադրությունը: Ուզում են ունենալ ամենալավը, ուստի ժամանակ առ ժամանակ շատ կամակոր են դառնում: Շատ զգայուն են և հազվադեպ են արտահայտում իրենց իրական հույզերը:
Օգտվեք թայմկոդերից (ժամանականիշ) հոլովակի բնութագրում` անմիջապես հետաքրքրող ամսվան անցնելու համար՝ ԱՅՍՏԵՂ․