YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Բույսերը, ինչպեսև մարդիկ, ձմռանն արևի լույսի և ջերմության կարիք ունեն:
Սենյակային բույսերը ցրտին հաճախ իրենց վատ են զգում: Պատճառը չափազանց չոր օդն է և արևի լույսի պակասը:
Սենյակային բույսերի խնամք։
Բաղադրատոմսը շատ պարզ է՝
- 1 լ ջուր
- 2 ճ. գ. ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ
Պատրաստման եղանակը՝
Խառնիր այս բաղադրիչները և լցրու ցողելու հնարավորությամբ կափարիչող տարայի մեջ:
Ամեն օր այդ լուծույթը ցողիր սենյակային բույսերի վրա, և որոշ ժամանակ անց դրանք ինտենսիվ կաճեն, առատորեն կծաղկեն:
Ջրածնի պերօքսիդի լուծույթով կարելի է ջրել բույսերը, բայց շաբաթական 1 անգամից ոչ հաճախ: Այս գործողությունն օգնում է վարակազերծել հողը և կանխել վնասակար բակտերիաների առաջացումը:
Ի դեպ, օգտակար է այս խառնուրդը ցողել կամ դրանով ջրել սածիլները: Ջրածնի պերօքսիդը խթանիչ ազդեցություն է ունենում բույսերի բողբոջելու և աճի վրա: Ծաղիկները ջրում են ամեն 3-4 օրը մեկ: