YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Յոդի պակասը կարող է առաջացնել շատ առողջական խնդիրներ, որոնք հաճախ վերագրում ենք գերհոգնածությանը, անքնությանը և այլն:
Սակայն այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են մշտական թուլությունը, մոռացկոտությունը, քնկոտությունը, մանրուքներից գրգռվածությունը, հաստատ վկայում են, որ օրգանիզմում յոդի պակաս կա: Այդ պակասը կարելի է լրացնել ճիշտ սննդակարգով: Ստորև ներկայացվում են մթերքներ, որոնք հարուստ են յոդով:
Յոդով հատկապես հարուստ են ծովամթերքները` ոստրեներ, խխունջներ, ծովային կաղամբ, խեցգետիններ և այլն:
Յոդի անսպառ աղբյուր է ճարպոտ տեսակների ծովաձուկը:
Քաղցրահամ ջրերում ապրող ձկները ևս հարուստ են յոդով:
Յոդի պակասը կարելի է համալրել նաև ձկան յուղով:
Կարմիր ձկնկիթն օգնում է յուրացնել յոդը:
Սևապտուղ արոսը ևս մեծ քանակությամբ յոդ է պարունակում: